Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության կողմից հարկային արտոնություն տրամադրելու հարցում լուրջ մտահոգություններ կան. «Ժամանակ»

Հունիս 22,2018 11:08

«ՎԱԲԱ» ՍՊԸ-ն հիմնադրել է Վահրամ Բաղդասարյանը՝ 2002 թվականին, երբ պատգամավոր էր։ Մինչև 2018-ի փետրվարը՝ Արդվի գյուղի հարակից տարածքում ոսկու հանքավայրի շահագործման աղմուկի բարձրացումը, Վահրամ Բաղդասարյանը ընկերության միակ 100 տոկոսանոց բաժնետերն էր, սակայն ավելի ուշ ընկերության բաժնեմասերը նա փոխանցել է Վանաձորի ավագանու հանրապետական անդամ Վահագն Ավագյանին։

Նշենք, որ արտոնություն ստացած «ՎԱԲԱ» ընկերությունը Վանաձորում նախատեսում է կազմակերպել հակակարկտային ցանցերի համակարգի արտադրություն։ Այդ նպատակով կատարել 2․25 մլրդ դրամի ներդրում։

«Կարկտապաշտպան ցանցի արտադրությունը «ՎԱԲԱ»-ն իրականացնելու է իտալական Carmac group ընկերության հետ։ Արտոնությունն էլ ըստ էության նախատեսվում է արդեն ներկրված սարքավորումների մաքսազերծման համար։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն արդեն հասցրել է հերքել իր մասնակցությունը և առնչությունը «ՎԱԲԱ» ընկերությանը։ «Գնացեք և ուսումնասիրեք, եթե այդ ընկերության փաստաթղթերում իմ անունը կգտնեք, ես ձեզ շնորհակալություն կհայտնեմ»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Բաղդասարյանը և հավելել. «Ես կապ չունեմ այդ ընկերության հետ, բայց լուրջ ջանքեր եմ գործադրել, որ իտալացիները գան Վանաձոր և ոչ միայն դրանով եմ բավարարվելու։ Մի քանի լուրջ ծրագրեր կան, և որքան հնարավոր է պետք է ներդրումներ ներգրավել»։

Վահրամ Բաղդասարյանը հաստատել էր, սակայն, որ ընկերությունը իր մտերիմ մարդկանց է պատկանում, և եթե այդ ներդրումային նախագծին հարկային արտոնություն չտրվեր կառավարության կողմից, մերժվեր, ապա կարող էր լուրջ աղմուկ բարձրացվեր, քանի որ հակակարկտային առաջին գործարանն է կառուցվել տարածաշրջանում, այդ սարքավորումները, որոնք արդեն մաքսատանն են, լուրջ պահանջարկ ունեն։

Նշենք, որ կառավարության կողմից հարկային արտոնություն տրամադրելու հարցում լուրջ մտահոգություններ կան։ Մտահոգություններ է տեսնում նաև ՀՀ գլխավոր դատախազությունը։ Այսօր կառավարության նիստում գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշեց, որ դատախազությունն այս ոլորտում ուսումնասիրություններ է սկսել։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930