Մանվել Գրիգորյանի գործն այն խմորն է, որ դեռ շատ ջուր կվերցնի, և այս պահին դժվար է ասել, թե ինչ նոր բացահայտումներ կարող են ի հայտ գալ։ Մեկ հարցի շուրջ, սակայն, կարծում ենք, կարելի է զրուցել. այն, ինչ բացահայտվեց, Մանվել Գրիգորյանի՞ խնդիրն է, թե՞ համակարգի։
«ՊԱՐԶ Է, ԹԵ ՎԱՆՈՆ ԻՆՉՈՒ Է ՀԵՏԱՊՆԴՎԵԼ»
ԱՐԱՐԱՏ ԶՈՒՐԱԲՅԱՆ (ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ)
-Չեմ ցանկանում քաղաքական գնահատական տալ, այն ավելի շատ դիտարկում եմ որպես հիվանդ մարդու արարք։ Սրա հետ մեկտեղ, բոլոր դեպքերում պետք է նկատել, որ տարիներ շարունակ գործել է մի համակարգ, որը հիմք է հանդիսացել, որ Հայաստանում նման երևույթներին հանգիստ վերաբերվող մարդկանց շրջանակ ձևավորվի։ Կարծում եմ` Հայաստանը ճիշտ ուղղությամբ է ընթանում, և անհրաժեշտություն կա նախկին համակարգը վերից վար փոխելու։
-Պարոն Զուրաբյան, մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու օրը ԱԺ ամբիոնից Ձեր ելույթում կարևորելով քաղբանտարկյալների խնդիրը, ասացիք. «Չմոռանանք` դրսում էլ մեկ քաղաքական վտարանդի ունենք»։ Պարզ է, որ նկատի ունեիք Վանո Սիրադեղյանին։ Այժմ այդ հարցը քննարկվու՞մ է, թե՞ ուղղակի այն ռեպլիկի կարգով, որպես հիշեցում հնչեցրիք նոր վարչապետի ականջին։
-Ես պարտավոր էի բարձրաձայնել և հիշեցնել Վանո Սիրադեղյանի մասին։ Կարծում եմ` շատերի համար պարզ է, թե Վանոն ինչու է հետապնդվել. նույն իշխանությունները Վանոյի և նման մարդկանց մեջ վտանգ էին տեսնում։ Հարցը պետք է բարձրաձայնվեր, և բարձրաձայնեցի։ Առիթ լինելու դեպքում նաև այս հարցը քննարկելու եմ վարչապետի հետ, քանի որ համոզված եմ` այս հարցում անելիք ունենք։
-Այսինքն, դա սոսկ ռեպլիկ չէր։
-Ոչ։ Կարծում եմ, որ ոչ։
Ճեպազրույցները`
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում