Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այս անգամ՝ 3+3+3+3

Հունիս 22,2018 10:01

Եվ այսպես, Ազգային ժողովի 4 խմբակցությունները երեքական մասնակիցներով սկսել են Ընտրական նոր օրենսգրքի քննարկումը: Հիշո՞ւմ եք, անցած խորհրդարանական ընտրություններից առաջ նույն թեմայով քննարկում էր անցկացվում 4 (իշխանություն) + 4 (ընդդիմություն) + 4 (հ/կ հատված) ձեւաչափով: Հետո հ/կ հատվածն ինչ-որ բանից դժգոհ մնաց եւ դուրս եկավ բանակցություններից, իսկ ընդդիմությունը, կարծես թե, քննարկումների արդյունքներից դժգոհ չէր՝ տեխնիկական միջոցները, ցուցակների հրապարակումը կոչված էին ապահովելու քվեարկության արդար ընթացքը, ինչը եւ տեղի ունեցավ: Բայց ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն, ինչպես ասում են, «խփեցին փողով», ինչի հետեւանքով մենք ունենք Ազգային ժողովի ներկայիս պատկերը:

Փորձենք պատկերացնել, թե որոնք են լինելու կողմերի մոտեցումներն այս անգամ: ՀՀԿ-ն պայքարելու է, այսպես ասած, «ընտրատարածքային ռեյտինգային», այսինքն՝ իրականում ապաքաղաքական եւ թաքնված մեծամասնական համակարգի համար: Մնացած խմբակցությունները դրան կտրուկ դեմ են լինելու՝ ոմանք առաջարկելու են «համապետական ռեյտինգայինը», որը, գոնե առաջին հայացքից, առանձնապես վտանգ չի ներկայացնում: Բայց ինչպիսի ընտրակարգ էլ լինի, ճիշտն ասած, չեմ պատկերացնում, թե ինչ հրաշք պետք է տեղի ունենա, որ ՀՀԿ-ն հայտնվի խորհրդարանում:

«Ծառուկյան» դաշինքը պայքարելու է իր ղեկավարի՝ «բարեգործություն» անելու իրավունքի համար՝ հույս ունենալով, որ «բարեգործության» անվան տակ հնարավոր կլինի նյութապես շահագրգռել ընտրողներին: Բարեգործության մասին օրենքին ԲՀԿ-ականների բուռն դիմադրությունը պայմանավորված է հենց այդ հանգամանքով: Ի դեպ, համեմատությունները Մանթաշովի հետ տեղին չեն: Թիֆլիսահայ բարերարը կուսակցություն չէր պահում եւ ընտրություններին չէր մասնակցում:

ՀՅԴ-ն եւ «Ելքը» պայքարելու են համամասնական կարգի համար` դրա այս կամ այն տարբերակով, որն էլ, ի վերջո, կընդունվի: Բայց ինձ թույլ կտամ երկու նկատառում հայտնել: Նախ՝ ընտրակարգը միակ խնդիրը չէ: Պետք է հստակ սահմանել ոստիկանության եւ դատարանների իրավասությունները՝ տարբեր խախտումների, հատկապես ընտրակաշառքի պարագայում: Երկրորդ՝ պետք է հաշվի առնել արտախորհրդարանական ուժերի տեսակետը: ԱԺ-ում ներկայացված պատգամավորներից զատ՝ կան բազմաթիվ այլ՝ նույնքան արժանի եւ նույնիսկ ավելի արժանի գործիչներ:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Թեկնածուները կարող են ինքնառաջադրվել և կարող են առաջադրվել քաղաքացիական նախաձեռնության կողմից:

    Քաղաքական կուսակցությունների և դաշինքների կողմից թեկնածու առաջադրելը խաբեբայություն է՝ էշացման գործընթաց:

  2. Լավատես says:

    Եթե մասնագետներ գան իշխանության, ապա բոլորս նրանց հրամաններին ենթարկվելով մեր ապագան կկառուցենք, եթե ոչ մասնագետներ գան, սրանք մեզ որպես խանգարիչ հանգամանք դուրս կքշեն երկրից, իսկ պետությունը կծախեն: Իշխանական սխալի գինն այնքան բարձր պետք է լինի, որ ոչ մի ոչ մասնագետի մտքով անգամ չանցնի իշխանություն քիթը մտցնել, իսկ մասնագետի համար իշխանություն դառնալը հայրենասիրության դրսեւորում է: Դրա համար՝ միայն բարձրագույն իշխանության համար՝ բացառության կարգով սահմանել պատժի մեծագույն չափը՝ մահապատիժ:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930