«Սեքյուրիթի դրիմ» ՍՊԸ հիմնադիր Ալեքսան Զաքարյանը զարմացած է այսօր ոստիկանության տարածած հաղորդագրությունից, ըստ որի` «Սեքյուրիթի դրիմ» եւ «Էլլիպս Ջի Էյ» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ:
Պարոն Զաքարյանը նկատում է, որ սա հենց այն գումարն է, 15 ամիսների համար «Սեքյուրիթի դրիմ»-ը վճարել է «Էլլիպս Ջի Էյ»֊ին տեխնիկական սպասարկման համար:
Ոստիկանությունը հայտարարել է, որ 2017թ. փետրվարից 2018թ. հունիս գումար է փոխանցվել չմատուցված ծառայության համար:
Ալեքսան Զաքարյանի համար առնվազն տարօրինակ է նման ձեւակերպումը, երբ իրենց աշխատանքը տեսանելի էր հանրության զգալի հատվածի համար, եւ ամբողջ այդ ծախսը, ներառյալ աշխատավարձերը, փաստաթղթավորված է:
Ինչ վերաբերում է ծառայությունների որակին` նա հիշեցնում է, որ «Էլլիպս ՋիԷյ» ՍՊ ընկերությունը ստեղծվել է 1989թ-ին` որպես նեղ մասնագիտական կազմակերպություն եւ մեծ ներդրում ունի անվտանգության տեխնիկական միջոցների նախագծման, արտադրության, ներմուծման, տեղադրման եւ սպասարկման ոլորտում:
Ալեքսան Զաքարյանը ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է. «Որեւէ լումա մենք չենք յուրացրել»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում