Լրահոս
Օրվա լրահոսը

Կարմիր գրքում գրանցված, ուրիշի ընկուզենին հատելով` վառելափայտ է օգտագործել

Հունիս 21,2018 23:23

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Բերդ քաղաքի բնակիչ, 1960թ. ծնված Սարգիս Մելիքյանի դատավարությունը: Վերջինիս  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա յուրացման եղանակով, ուրիշի գույքի զգալի չափերով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2016թ. նոյեմբերի վերջին, Բերդ քաղաքում գտնվող, մշակելու համար իրեն վստահված, սեփականության իրավունքով Վահան Հակոբյանին պատկանող այգուց հատելով՝ հափշտակել է 241 հազար 500 դրամ արժողությամբ ընկուզենի տեսակի պտղատու ծառը եւ այն օգտագործել որպես վառելափայտ:

Նշենք, որ ընկուզենին գրանցված է ՀՀ Կարմիր գրքում:

Ս. Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 1-ին մասով («Յուրացնելը կամ վատնելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930