Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ գերագույն մարմնի (ԳՄ) նիստը: Շուրջ երեք ժամ տևած նիստից հետո այս անգամ լրագրողների համար «անակնկալ» էր սպասվում: Նիստից հետո ավանդական ճեպազրույցը, որտեղ հիմնականում ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, երբեմն նաև ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ներկայացնում էին, թե ինչ հարցեր են նիստին քննարկվել, տեղի չունեցավ:
ՀՀԿ գրասենյակի գլխավոր մուտքով միայն մի քանի ՀՀԿ-ականներ դուրս եկան: ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը shantnews.am-ի լրագրողի հարցին՝ ի՞նչ հարցեր են քննարկվել, պատասխանեց՝ ընթացիկ հարցեր:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ