Հայաստանի ոստիկանությունը մանրամասներ է հրապարակել «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունում կատարված հատուկ գործողությունների մասին: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ ընկերության կողմից ստեղծված արագության վերահսկման մշտադիտարկման համակարգերի սպասարկումը իրականացնելու համար «Սեքյուրիթի Դրիմ» ընկերությունը պայմանագիր է կնքել «Էլիփս» ընկերության հետ. «Մասնավորապես, նախորդ տարի կնքված պայմանագրով 2017թ. փետրվարից 2018թ. հունիս կազմվել են փաստացի չմատուցված ծառայությունների վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր, որոնց հիման վրա կազմված կեղծ հաշվետվությունները ներկայացվել են ճանապարհային ոստիկանություն: Արդյունքում «Սեքյուրիթի Դրիմ» և «Էլիփս» ընկերությունների տնօրինությունը հափշտակել է շուրջ 1 միլիարդ 15 միլիոն 869 հազար 600 հարյուր դրամ»։
ՀՀ Ոստիկանություն