«Այն, որ չեզոք գոտու հաշվին ադրբեջանական կողմը տեղաշարժեր է կատարել, դա գաղտնիք չէ, մենք էլ հայտարարել ենք այդ մասին: Չեզոք գոտի՝ չի նշանակում մեր՝ հայկական կողմի տարածք»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Նախիջեւանի հատվածում հայկական կողմի հնարավոր դիրքային կորուստների մասին խոսակցություններին, ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մեր դիրքերի հաշվին ադրբեջանական կողմը ոչ մի առաջընթաց չի կատարել»,-եզրափակեց նա:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ