Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Գիտեմ գեներալի, որը չգիտի, որ Արարատ լեռը Թուրքիայի տարածքում է»

Հունիս 21,2018 16:43

«ՀՀ առաջին գեներալներից եմ, որն այդ կոչումը ստացել է Արցախյան պատերազմից անմիջապես հետո: Այդ կոչումը ՀՀ-ում դեռ այն գլխից վարկաբեկված է եղել: Գեներալ դառնալու համար միայն սովորելը ութից տասը տարի է պահանջում, մինչդեռ մեզանում նվերի պես մի բան է դարձել»,-«Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով կարծիքներին, թե գեներալ Մանվել Գրիգորյանին պետք է զրկել այդ կոչումից, ասաց ՀՀ ազգային անվտանգության սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը:

Նրա խոսքով՝ բոլորն են իմացել Մանվել Գրիգորյանի գործունեության մասին. նա ԱԱԾ-ի գործողությունները բացահայտում չի համարում. «Եթե ամեն ինչ ապացուցվի, նա, բնականաբար, բոլոր կոչումներից կզրկվի»:

Դառնալով կոչումների խնդրին՝ նա նշեց, որ ներկայիս որոշ գեներալներ այն ստացել են քաղաքական խաղերի արդյունքում՝ ընտրությունների ժամանակ ձայներ «բերելու» դիմաց. «Գեներալի գիտեմ, որը միջոցառումներ կազմակերպելու համար է այդ կոչումը ստացել: Մի գեներալի տարել էի ռուսական սահմանապահ ջոկատ՝ միջոցառման, բայց անգամ գործընկերոջը ողջունելու ձեւը չգիտեր: Մի գեներալի եմ ճանաչում, որը չգիտի, որ Արարատը ոչ թե ՀՀ-ի, այլ Թուրքիայի տարածքում է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930