Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Իշխան Բարսեղյանի պաշտպանական ճառը կիսատ մնաց. վատացավ նրա եղբայրը

Հունիս 21,2018 16:07

Դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ այսօր նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի գործով հերթական դատական նիստն էր:

Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեղադրվում է 2016թ. քաղաքացի Նորիկ Հակոբյանի օգտին դատավճիռ կայացնելու համար նրանից միջնորդի միջոցով հազար ԱՄՆ դոլարի չափով կաշառք պահանջելու եւ ստանալու համար: Փաստաբան Էլզա Զաքարյանը եւս այս գործով մեղադրյալի աթոռին է. նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է կաշառքի միջնորդությունը:

Նախկին դատավորի պաշտպանները սկսեցին ընթերցել պաշտպանական ճառը, սակայն այն կիսատ մնաց:

Պաշտպաններից Կարեն Հովհաննիսյանը միայն հասցրեց ընդգծել, որ դատարանն այս գործն օբյեկտիվ չի քննել, որովհետեւ Իշխան Բարսեղյանի պաշտպանների միջնորդությունների մեծ մասը դատավորը մերժել է:

Նիստին ներկա Իշխան Բարսեղյանի եղբոր ինքնազգացողությունը վատացավ, նիստն ընդմիջվեց, եւ շտապօգնություն կանչվեց: Հետո դատավորը որոշեց հետաձգել նիստը:

Հիշեցնենք, որ Իշխան Բարսեղյանին ութ տարվա ազատազրկում է սպասվում, նա իրեն մեղավոր չի ճանաչում եւ առաջիկա նիստերում ինքը եւս հանդես կգա պաշտպանական ճառով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930