Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե Նախիջեւանից ադրբեջանական զորքերը մոտենան մեր սահմանին, մենք պետք է հարձակվենք». Լեւոն Ստեփանյան

Հունիս 21,2018 16:05

1993-2003թթ.-ին ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, Հայաստանի պրոֆեսիոնալ սահմանապահ զորքերի հիմնադիր, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ տեղեկություններին, թե Նախիջեւանի հետ հատվածում ադրբեջանական կողմը սեփական դիրքերի առաջխաղացում է կատարել՝ չեզոք գոտու հաշվին (ՀՀ ՊՆ-ն, հիշեցնենք, հերքել է ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը, թե տասնմեկ հազար հեկտար են գրավել տվյալ հատվածում):

«Բանակի գործողությունները բարձունքների հետ կապելը հետամնացության մասին է խոսում: Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը շատ լավ զինվորական է եւ պատկերացնում է դա: Այն, որ ադրբեջանցին այդ բարձունքում է հայտնվել, խուճապի տեղիք չի տալիս: Բարձունքները չեն որոշում ռազմական գործողությունների ընթացքը»,-նշեց Լեւոն Ստեփանյանը:

Հիշեցնենք, որ հայկական կողմը ադրբեջանական կողմին օրերս թույլատրել էր իր խաղաղ բնակիչներին ուղեկցել դեպի գերեզմանատեղեր, մինչդեռ ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություն էր տարածել, թե այդ հատվածը իրենց հսկողության ներքո է:

Լեւոն Ստեփանյանը նշեց, որ Նախիջեւանի հատվածից ՀՀ-ի համար վտանգ չի տեսնում. «Այն, ինչ Նախիջեանում կատարվում է Ադրբեջանի կողմից, մեզ հոգեբանորեն ճնշելու հերթական քայլն է: Երրորդ համաշխարհային պատերազմի հիմքը կլինի, եթե այդ հատվածում սկսեն պատերազմել»:

Գեներալ-մայորը միաժամանակ հիշեցրեց, որ Նախիջեւանի հատվածում Ադրբեջանը պահում է «Սմերչ», «Տոչկա ՈՒ» եւ այլ զինատեսակներ. «Այդ ամենը մի օր պետք է օգտագործի, մեր բանակն էլ պետք է պատրաստ լինի դրան: Պետք է անմիջապես հարձակվել, եթե հետախուզությունը հստակ տեղեկություններ ունենա, որ Նախիջեւանում հակառակորդի զորքերը մոտենում են մեր սահմանին»:

https://www.facebook.com/aravot.am/videos/2038363476182157/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930