Հունիսի 15-ից ամեն օր գործում է Երեւան-Բաթում մարդատար գնացքը: Այն կգործի մինչեւ հոկտեմբերի 1-ը: Այրումի կայարանապետ Սամվել Օհանյանից տեղեկացանք, որ գնացքը Երևանից Բաթում եւ Բաթումից Երեւան մեկնելիս կես ժամ կայանում է Այրում կայարանում, սակայն Այրում կայարանում ուղեւորներին տոմսեր չեն վաճառվում:
Այրումին ամենամոտիկ երկաթուղային կայարանը, որտեղ Նոյեմբերյանի տարածաշրջանի ուղեւորներին տոմսեր են վաճառվում, Այրումից շուրջ 80 կմ հեռավորությամբ գտնվող Վանաձոր կայարանն է: Ընդ որում՝ Այրումից Վրաստան կամ Երեւան մեկնող ուղեւորը Վանաձորում տոմս գնելով՝ վճարում է Վանաձորի, ոչ թե՝ երկաթուղային Այրում կայարանի հաշվարկով:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ