Լրահոս
Օրվա լրահոսը

Գործող ռեյտինգային համակարգը կարող է պահպանվել

Հունիս 21,2018 15:28

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր խորհրդարանում ընթանում էր «Ընտրական օրենսգրքի» փոփոխությունների աշխատանքային խմբի առաջին հանդիպումը: Այն փակ էր: Հանդիպման ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, աշխատանքային խմբում «Ելք» խմբակցության ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանն ասաց, որ հանդիպման ժամանակ հստակեցվել են խմբի աշխատանքային ռեժիմին վերաբերող հարցեր: Բովանդակային քննարկումներ չեն եղել:

Ինչ վերաբերում է «Ելք» -ի առաջարկներին առհասարակ, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրանք ընդգրկված են կառավարության ծրագրում:

Ռեյտինգային ընտրակարգն ընդհանրապես հանելու վերաբերյալ էլ, ըստ Էդմոն Մարուքյանի, մտահոգությունը, որ խորհրդարանում հնարավոր է մարզային ներկայացվածությունը տուժի, ունենանք միայն Երեւանի խորհրդարան, դեռ կա: Հիշեցնենք, այս մտահոգությունը նախկինում էլ կար, անգամ Վենետիկի հանձնաժողովն էր հաստատել այդ մտավախությունը եւ հորդորել`թողնել այն կարգը, որը այժմ գործում է:

«Եթե ընդունվի հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ, պետք է կուսակցությունները բեռն իրենց վրա վերցնեն, ցուցակներն այնպես կազմեն, որ մարզերի ներկայացվածություն լինի: Մյուս տարբերակը կարող է համապետական ռեյտինգայինը լինել (դա ՀՅԴ-ի առաջարկն է-Ն. Գ.)»: Գործող օրենսգրքում, այսպես կոչված, տարածքներին կցված ռեյտինգային համակարգն է:

Աշխատանքային խմբի հաջորդ հանդիպումը կլինի հուլիսի 4-ին:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930