Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հոկտեմբերի 27-ից հետո Մանվել Գրիգորյանը «Երկրապահ»-ով դուրս էր եկել Ռոբերտ Քոչարյանի դեմ». Լեւոն Ստեփանյան

Հունիս 21,2018 15:19

1993-2003թթ.-ին ՀՀ Ազգային անվտանգության սահմանապահ զորքերի նախկին հրամանատար, Հայաստանի պրոֆեսիոնալ սահմանապահ զորքերի հիմնադիր, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանն այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գեներալ Մանվել Գրիգորյանի պահեստներում ԱԱԾ-ի աղմկոտ բացահայտումներին՝ ընդգծեց, որ գեներալի կոչումը ոչ միշտ է արժանի կերպով շնորհվել, որոշներն էլ անարդարության են արժանացել: Որպես օրինակ նա հիշատակեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանին, որը Հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով, ինչպես հայտնի է, զրկվել է գեներալի կոչումից: Ըստ Ստեփանյանի՝ Քոչարյանի որոշումն անարդար էր: Թե ինչ հակասություն է եղել նախկին նախարարի եւ ՀՀ երկրորդ նախագահի միջեւ, Լեւոն Ստեփանյանը պատմեց՝ Քոչարյանը համարել է, որ պաշտպանության նախարարը «հականախագահական գործողություններ» է արել:

«Խնդիրն այն էր, որ բանակը չեր ենթարկվել նախագահին եւ նրա՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի ցուցումներին: Այդ ժամանակ բանակի ղեկավարությունը դուրս էր եկել նախագահի վերահսկողության սահմաններից եւ մտածում էր նախագահին պատասխանատվության ենթարկելու մասին: Բանակը ինքնուրույն գործողությունների է դիմել, զորքեր մտցրել քաղաք: Որոշ ստորաբաժանումներն այդ ժամանակ դուրս էին եկել զորամասերից եւ գալիս էին քաղաք, որ պատժեին նախագահին եւ բոլոր նրանց, ում իրենք մեղադրում էին սպանությունների մեջ»,-տեղեկացրեց Լեւոն Ստեփանյանը: Նա դժվարացավ բնորոշել, թե Վաղարշակ Հարությունյանն է եղել նախագահի դեմ գործողությունների գլխավոր կազմակերպիչը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ «այդ դեպքում, ո՞վ»: Լեւոն Ստեփանյանը Մանվել Գրիգորյանի անունը տվեց, ապա ուղղեց խոսքը՝ ասելով, որ Մանվել Գրիգորյանն իր «Երկրապահ»-ով էր դուրս եկել նախագահի դեմ:

«Որքան հիշում եմ՝ ուզում էին կառավարություն ստեղծել ու մարդկանց անվանական ցուցակով մտել էին Ռոբերտ Քոչարյանի մոտ»,-եզրափակեց Լեւոն Ստեփանյանը՝ միայն հավելելով, որ այդ միջադեպերից հետո, սակայն, Մանվել Գրիգորյանն ու Սեյրան Սարոյանը բարձր կոչումներ ստացան:

https://www.facebook.com/aravot.am/videos/2038363476182157/

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930