Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սասնա ծռեր» խմբի անդամներից Արմեն Լամբարյանը 500.000 դրամ գրավով ազատ արձակվեց

Հունիս 21,2018 14:28

Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամների դատական նիստի ընթացքում որոշում կայացվեց խմբի անդամ Արմեն Լամբարյանի կալանքը փոխարինել չհեռանալու մասին ստորագրությամբ:

Նշենք, որ «Սասնա ծռերի» 11 անդամների՝ Արմեն Լամբարյանի, Աշոտ Պետրոսյանի, Արթուր Մելքոնյանի, Տիգրան Սարգսյանի, Արթուր Սողոմոնյանի, Գառնիկ Հովակիմյանի, Հովհաննես Վարդանյանի, Մանվել Աթոյանի, Վարդգես Գևորգյանի, Կարո Եղնուկյանի և Խաչատուր Գիչյանի քրեական գործով նիստի ընթացքում Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը միջնորդություն ներկայացրեց և խնդրեց հաշվի առնել Արմեն Լամբարյանի առողջական վիճակը եւ փոխել նրա խափանման միջոց կալանավորումը՝ ընտրելով այլընտրանքային խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Aravot.am-ի հետ զրույցում Արմեն Լամբարյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը տեղեկացրեց՝ միջնորդել է դատավորին փոխել կալանքը կամ ստորագրությամբ չհեռանալու մասին, կամ գրավի կիրառմամբ:

Դատավորը բավարարել է 500.000 դրամի չափով գրավով կալանքը փոխարինելու միջնորդությունը:

Պարոն Պապիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Լամբարյանի կալանքը փոխարինելու միջնորդությամբ դիմել է ոչ միայն հիմք ընդունելով առողջական խնդիրները, այլև Արմեն Լամբարյանի պատշաճ վարքագիծը. «Դատաբժշկական եզրակացությունից ակնառու էր այն, որ Արմեն Լամբարյանը հրազենային վնասվածքի պատճառով ստացել է բազմաթիվ հիվանդություններ՝ քայլքի ֆունկցիոնալ խանգարում, նկատվում է ձախ վերջույթի 6 սմ բացարձակ կարճություն, իսկ ձախ ազդրի մեջ առկա են մետաղական մարմիններ։ Բացի հենաշարժողական համակարգի վնասվածքներից, Լամբարյանի մոտ առկա են նաեւ նյարդաբանական որոշակի հիվանդություններ: Նշված էր՝ Լամբարյանը բժշկական խնամքի կարիք ունի, նրան բավականին լուրջ բժշկական վերականգնողական ընթացք է պետք, ինչն անհետաձգելի է: Նաև նշել եմ, որ Արմեն Լամբարյանին կալանքի տակ պահելու հիմքերն են վերացել, քանի որ նա դրսևորել է պատշաճ վարքագիծ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930