Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Որքա՞ն հոսանքի վարձ է վճարվել գեներալապատկան առանձնատների և կալվածքների համար. «168 ժամ»

Հունիս 21,2018 12:45

Վերջին օրերին միայն ամենաալարկոտ մարդը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում չի գրում գեներալ Մանվել Գրիգորյանի մասին։ Բոլորս ենք ցնցված։ Զինվորի բաժնի ու աշակերտական նամակների նկատմամբ վերաբերմունքը բոլորիս համար աններելի է։ Բայց հետաքրքիր է, ասենք, այս առիթով կհրապարակվե՞ն արդյոք, թե որքան հոսանքի վարձ է վճարվել գեներալապատկան առանձնատների և կալվածքների համար։

Կհանդգնե՞ն հրապարակել, թե ամսական որքան վարձ են վճարում եվրոպական միջնադարյան միապետների պալատների կամ ժամանակակից խոշոր անասնաֆերմայի մակերես զբաղեցնող առանձնատների տերերը յուրաքանչյուր ամիս մատակարարված էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց։ Թե՞ բոլորով շարունակելու ենք զարմանալ, որ սահմանի վրա 150 դոլար արժեցող գազն ինչո՞ւ է կրկնակի գնով վաճառվում բնակչության ու տնտեսվարողների վրա։

Զարմանալո՞ւ ենք, թե ինչու է տարիներ շարունակ սարքավորումների ձեռքբերման և արդյունավետության բարձրացման միլիոնավոր դոլարներ վարկային ու ոչ վարկային միջոցներ ներգրավող էներգետիկ համակարգը շարունակում ցանցում 11-12 տոկոս կորուստի մասին «զեկուցել»։ Թե՞ ժամանակն է հասկանալու, որ այդ ամենը կոռուպցիայի արդյունք է։ Կոռուպցիա, որի ապացուցումը շատ ավելի բարդ խնդիր է, քան շարքային գրպանահատ գեներալի արարքը։ Որի մասին, ի դեպ, ես էլ խոսելու բառեր չեմ գտնում։

Արա ԳԱԼՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930