Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արա Պապյանը շահագրգռված է, որ ինձ հանեն». Ամատունի Վիրաբյան. «Հայկական ժամանակ»

Հունիս 21,2018 12:02

Շրջանառվող լուրերին, թե Արա Պապյանն է ցանկանում զբաղեցնել Ազգային արխիվի տնօրենի պաշտոնը՝ Ամատունի Վիրաբյանն ասաց, որ տեղյակ չէ։ «Ես տեղյակ չեմ, թե ով է ուզում դառնալ տնօրեն, բայց, որ Արա Պապյանն ակտիվորեն մասնակցում է բողոքի այս գործընթացներին՝ դրանից տեղյակ եմ։ Նա ամեն շաբաթ իր էջն է թարմացնում եւ դնում մի տարի առաջ իմ կողմից հնչեցրած այն խոսքերը, որ «Ելքի» տղաները դեռ պետք է շատ աղ ու հաց ուտեն, որ պատկերացնեն, թե ով է նախկին պետական գործիչ Սարգիս Կասյանը։ Պապյանը շահագրգռված է, որ ինձ հանեն»,- ասաց Վիրաբյանը։

Պապյանը չժխտեց, որ հրապարակավ քննադատել է Վիրաբյանին։ Ավելին՝ ասաց, որ իր համար անընդունեյի է այն փաստը, որ Վիրաբյանը քննադատել է «Ելք» դաշինքին ու ասել, որ շատ հաց ու պանիր պետք է ուտեն, որ հասնեն Կասյանին. «Կասյանն այն սրիկան է, որը կործանել է հայոց պետականությունը, համեմատելու բաներ չեն»։

Ինչ վերաբերում է ազգային արխիվի տնօրենի պաշտոնում ընտրվելու հավակնություններին Պապյանն ասաց, որ ցանկություն չունի եւ երբեւէ չի էլ ուզենա։ «Ես դիվանագետ եմ, ակադեմիական գիտությամբ չեմ զբաղվում»,- ասաց նա։ Վերջինս ենթադրեց, որ, թերեւս նման մտքեր են առաջ եկել, երբ ինքը ստորագրել է տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված բաց նամակում, որտեղ էլ նշված էր Վիրաբյանի չարաշահումների եւ թերի աշխատանքի մասին։ «Վիրաբյանի մասին բավական շատ բողոքներ են եղել, այդ թվում եւ ոչ միայն գիտական բնույթի, որոնք համապատասխան մարմիններին են փոխանցվել»,- ասաց Արա Պապյանը։

Վստահեցրեց, որ Ամատունի Վիրաբյանի կողմից բազմիցս իրականացվել է փաստաթղթերի անհայտացում, դրանց կամայական տրամադրում կամ չտրամադրում, կեղծում, սեփական ազգականներին տարբեր պաշտոնների նշանակում եւ նրանց միջոցով ֆինանսական զեղծարարություններ։ «Գրավոր վկայություններ կան։ Նամակը, որը ստորագրել ենք, դրանում Վիրաբյանի կամայական մոտեցումն է նշված եղել փաստաթղթերի տրամադրման հետ կապված»,- ասաց Արա Պապյանը։ Նա վստահեցրեց, որ բացի գիտական չարաշահումներից, բազմաթիվ կոռուպցիոն չարաշահումների հեղինակ է Վիրաբյանը։

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930