Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հակոբ Հակոբյանը սրբագրեց նաեւ կարտոֆիլի պատմությունը

Հունիս 21,2018 11:51

«Երբ նախագիծը քննարկվում էր, Հակոբյանը տվեց իմ անունը`ասաց հանձնաժողովում ձեռնպահ եք քննարկում. իմացեք` ի՞նչ եք անում։ Մենք էդ հանձնաժողովում սկի մարդ չունենք, ո՞նց կարող ենք «ձեռնպահ» քվեարկել: Հետո ես ստեղ ասել եմ, որ «կողմ» ենք քվեարկում»,-այսօր խորհրդարանում, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի երկրորդ ընթերցման ժամանակ իր եւ ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանի միջեւ երկու օր առաջ տեղի ունեցած վեճը թարմացրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Այն ժամանակ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «կողմ» են քվեարկում, մինչդեռ նախկինում «դեմ» են եղել այս նախագծին: Որոշումը պատճառաբանել էր` քաղաքական իրավիճակի փոփոխությամբ եւ նոր իշխանության քայլերով: Հակոբ Հակոբյանն էլ հեգնել էր`հանձնաժողովում «ձեռնպահ» եք քվեարկում, հիմա`«կողմ»:

Այն ժամանակ Էդմոն Մարուքյանը տեղից էր արձագանքել, քանի որ կանոնակարգով խոսքի իրավունք չուներ: «Ստից իմ անունը ի՞նչ ես տալիս, դուխ ունես`դաշնակներին ասա»,- հայտարարել էր Էդմոն Մարուքյանը:

Հակոբ Հակոբյանը հակադարձեց Էդմոն Մարուքյանին. «Նորից գնացել, իմ ելույթը լսել եմ: Այո, ձեր անունը տալով ես երբեք ձեզ նկատի չեմ ունեցել։ Երբ դուք հանձնաժողովում չունեք անդամ, որը պետք է քվեարկի՝ ինչպե՞ս դուք կարող եք ձեռնպահ քվեարկել: Իմ ասածը վերաբերում էր կառավարությունը կազմող ուժերին, որոնք նիստին քվեարկել են ձեռնպահ»։

Ասաց`լրագրողներն են սխալ ներկայացրել-մեկնաբանել իր ասածը ու հիշեցրեց ամիսներ առաջ իր հայտնի հարցազրույցի`կարտոֆիլի շուրջ ստեղծված իրավիճակը: Այդ հարցազրույցում նա ասում էր, որ մսի թանկացումները չեն կարող ազդել աղքատների վրա, քանի որ վերջիններս այսպես թե այնպես միս չեն ուտում, կարտոֆիլ են ուտում:

«Լրատվական դաշտում սենց բաներ շատ են լինում։ Ես հայտնի հարցազրույց եմ ունեցել ու ոչ կարտոշկայի անուն եմ տվել, ոչ մսի անուն եմ տվել, բայց հիմա ամբողջ հասարակությունը գիտի… Հարգելի ժողովուրդ ես նման բան չեմ արել ու եթե արած էլ լինեի անպայման ներողություն կխնդրեի: Իսկ մինչեւ հիմա չէի անդրադարձել դրան, որովհետեւ չեմ արել նման բան»,- առիթն օգտագործեց Հակոբ Հակոբյանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան says:

    Պետք է իր ելույթը նորից լսի, քանի որ իր հիշողությունը շատ կարճ է: Ժողովուրդը այդ ամենը շատ լավ հիշում է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930