Արդեն քանի օր է՝ իրավապահ համակարգը բացահայտումներ է իրականացնում ապրիլյան քառօրյա պատերազմին զինվորներին ուղարկված օգնությունների մասով։ Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը հրապարակեց տեսանյութ, որտեղից պարզ դարձավ, որ զինվորներին հասցեագրված օգնությունը հայտնվել էր ԱԺ պատգամավորին պատկանող առանձնատանը։
Նկատենք, որ սա միակ բացահայտումը չէ, որ իրավապահները իրականացրել են քառօրյա պատերազմի հափշտակությունների վերաբերյալ։
ՀՀ իրավապահների կողմից 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին անհետացած զենքերի մասով նոր բացահայտումներ են իրականացրել։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գնել Հովհաննիսյանը, որը եղել է արցախյան շարժման մասնակից, 2016 թվականին եւս մասնակցել է ապրիլյան քառօրյա պատերազմին։ Արդյունքում, իրավապահները վերջինիս կողմից երկու շարժումներին մասնակցելու գործողություններից բացահայտումներ են իրականացրել։
Մասնավորապես այն, որ նա նշված մարտերի ժամանակ ձեռք է բերել եւ իր հայրական Արագածոտնի մարզի Արուճ գյուղի 1-ին փողոցի թիվ 6 տան կիսանկուղում՝ հատուկ առանձնացված թաքստոցում, ու բնակության Երեւան քաղաքի Շարուրի փողոցի թիվ 13 շենքի բակում գտնվող, իրեն պատկանող ավտոտնակում է պահել կրակելու համար պիտանի եւ հրազեն հանդիսացող 1 հատ 7,62մմ /7,62*39/ տրամաչափի «Կալաշնիկովի» կոնստրուկցիայի ակոսափող ինքնաձիգի լիցենզավորված տարբերակ հանդիսացող 1993թ. գերմանական գործարանային արտադրության, TC 6540 համարի 7,62մմ 7,62*39 տրամաչափի, MPi KMS-72 անվանումը ստացած ակոսափող ինքնաձիգ՝ քանդված վիճակում։
Այսքանով ամեն ինչ չի ավատվում։
Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում