Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական վերահսկողական ծառայության պետ. «Թող բոլորը մեզ սպասեն»

Հունիս 21,2018 11:08

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն այսօր կառավարության նիստին շտապելիս, լրագրողների հարցին, թե առաջինը ո՞ր ոլորտ է մտնելու ասաց՝ պաշտպանության նախարարություն: Հարցին, թե գնումների՞ մասով, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «Ոչ միայն, առհասարակ պաշտպանության նախարարություն»:
Այն հարցերին, թե ինչո՞ւ հենց ՊՆ, մե՞ծ ծավալների մասին է խոսքը, կա՞ն նոր աղմկահարույց բացահայտումներ, ի պատասխան պարոն Սանասարյանն ասաց՝ սպասեք՝ կտեսնեք. «Ես չեմ ուզում ոչ պրոֆեսիոնալ բաներ ասել: Այս կառույցին շատ մեծ լիազորություններ են տրված: Ամբողջ պետական համակարգի, այդ թվում, ինչ-որ չափով տեղական ինքնակառավարման մարմինների վերահսկողությունն ենք իրականացնելու: Ուղղակի ռեսուրսների խնդիր է, առաջնահերթ որ կառույց ենք մտնում, հետո՝ որ: Թող բոլորը մեզ սպասեն»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930