Բրիտանական The Sun պարբերականն անդրադարձել է Էջմիածնում Մանվել Գրիգորյանի ամառանոցում փակված վայրի կենդանիների, մասնավորապես շագանակագույն արջերի ազատագրմանը։
Նշվում է, որ վանդակներում եղել է 5 արջ, բոլորն էլ հյուծված և արևային լույսից զրկված։
Կենդանիներին փրկելու գործողությունն իրականացվել է Վայրի բնության պաշտպանության հիմնադրամի կողմից։
Սկզբում մասնագետներն ասել են, որ արջը, որին այդ պահին փորձում էին փրկել, 5 կամ 6 տարեկան է։ Ավելի ուշ պարզվել է, որ այն ավելի մեծ է, իսկ փոքր երևում է «սխալ սննդակարգի» պատճառով։
Կենդանուն ճաղերի հետևից դուրս բերելուց հետո փրկարարները նրա գլուխը ծածկել են բարակ կտորով, քանի որ նա երկար ժամանակ արևի լույս չէր տեսել։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ