Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳ նախարար. «Ցանկանում ենք անել առավելագույնը՝ իրավապահներին կրթական համակարգ չմտցնելու համար, բայց սա լուրջ խնդիր է»

Հունիս 21,2018 10:24

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադառնալով թիվ 119 դպրոցում արձանագրված դեպքին՝ երեկ ուղիղ եթերի ընթացքում ասաց. «Կա մի աշակերտուհի, որը իմ տվյալներով 7 ամիս բացակայում է հանրապետությունից: Այսօր գնացի մաթեմատիկայի քննությանը՝ ստուգելու այդ փաստը: Պարզվեց, որ այդ աշակերտուհին իբր քննությունները հանձնել է անցյալ կիսամյակի վերջում, ինչի իրավունքն ուներ, բայց հանկարծ բացվեցին մատյանները և տեսանք, որ ոչ միայն անցյալ կիսամյակի վերջում, այլև այս կիսամյակի ընթացքում նրա անվան դիմաց նշանակվել են գնահատականներ»:
Ըստ նրա՝ փաստերն այնքան շատ են, որ ստիպված են դիմել իրավապահ մարմիններին. «Ցանկանում ենք անել առավելագույնը՝ իրավապահներին կրթական համակարգ չմտցնելու համար, բայց սա լուրջ խնդիր է և եթե այս բացահայտումը չլիներ, նա ստանալու էր ատեստատ»:

Մանրամասն՝ տեսանյութում

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930