Վաղը՝ հունիսի 21-ին, ժամը 17:00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք «Դեմ առ դեմ» հաղորդաշարը: Հաղորդման հյուրերն են Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը եւ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Հաղորդման ընթացքում կքննարկենք, թե նոր իշխանության օրոք կոնկրետ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել ՊԵԿ-ում՝ գործարարներին սպասարկելու ուղղությամբ, կխոսենք կոռուպցիոն ռիսկերի, դրանց դեմ պայքարի եւ գործարարների խնդիրների մասին:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Հաղորդումը կվարի Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆԸ