Հալլեում ընթացող թենիսի ATP միջազգային մրցաշարում ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հաջողությամբ շարունակում է պայքարը: 1/8 եզրափակչում նա 6-2, 6-2 հաշվով վստահ հաղթանակ տարավ մեծ ռակետի ճանաչված վարպետներից ճապոնացի Կեյ Նիսիկորիի նկատմամբ եւ քառորդ եզրափակչում ուժերը կչափի մեկ այլ անվանի թենիսիստի՝ իսպանացի Ռոբերտո Բաուտիստայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ