Լրահոս
Օրվա լրահոսը

Ամատունի Վիրաբյանը ազատման դիմում չի գրել. «Խոշոր խախտումներ լինեին, գլուխս կախ կգնայի էլի»

Հունիս 20,2018 21:50

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն Aravot.am-ին ասաց, որ նախարարն իրեն առաջարկել է աշխատանքից ազատման դիմում գրել, սակայն ինքը չի գրել: «Քանի որ ես դիմում չգրեցի, նյութերն ուղարկել են դատախազություն»,-ասաց արխիվի տնօրենը:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք խոշո՞ր խախտումներ են գտել ազգային արխիվում: «Չէ, հա, խոշոր խախտումներ լինեին, դիմում գրեի, սուսուփուս, գլուխս կախ կգնայի էլի»,-արձագանքեց մեր զրուցակիցը:

Հարցրինք, եթե հարկ լինի, իր իրավունքը չի՞ փորձի վիճարկել դատարանում: «Իհարկե, կանեմ, փաստաբան, բան, ամեն ինչ էլ ունեմ…»,-պատասխանեց պարոն Վիրաբյանը: Նաեւ ասաց, որ անկեղծորեն չգիտի, թե իր աշխատատեղն ում համար են ուզում ազատել:

Խնդրեցինք, որ որեւէ օրինակ բերել, որը համարել են խախտում եւ ուղարկել դատախազություն: «Օրինակ, որ ուսուցչի աշխատավարձը չի պահպանվել հարեւան դպրոցի հայոց լեզվի եւ գրականության, եկել տեղեկանք է վերցրել արխիվից, որ տանի Ռուսաստան, թոշակ ստանա, էդպիսի բաներ…»,- ասաց Վիրաբյանը: Ապա` հավելեց. «Հավանաբար այս ամենի նպատակն այն է, որ ինչ- որ բան գտնեն, ու մեր սերնդի մարդիկ թողնեն-գնան»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930