ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն այսօր պատասխանեց ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կապված ԱԱԾ-ի բացահայտումներին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ ինքը ֆեյսբուքում գրառում է արել եւ իր կարծիքը հայտնել. «Ցնցված ենք բոլորս իսկապես, պետք է ամբողջ շղթան բացահայտվի, սա խայտառակություն է, հույս ունեք, որ արդարադատությունը կլինի: Այդ մարդիկ, ովքեր ապրիլյան պատերազմի ապրանքները տարել իրենց պահեստներում պահել էին, պետք է պատասխան տան: Ես նույնպես դեմ եմ վենդետաներին, բայց արդարությանն ու արդարադատությանը կողմ եմ»:
Հարցին, թե ի՞նչ հարաբերություն ունեք Նիկոլ Փաշինյանի հետ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանի հետ նորմալ հարաբերությունների մեջ ենք, վաղուց իրար ճանաչում ենք»:
Խոսելով Փաշինյանի կադրային քաղաքականության մասին՝ Արթուր Բաղդասարյանն ասաց, որ այն ունի ե՛ւ դրական, ե՛ւ բացասական ընկալում. «Էդ երիտասարդներն արեցին հեղափոխություն, նրանց վստահվել է պետական կառավարման համակարգ ղեկավարելը, մենք պետք է այդ երիտասարդներին օգնենք, աջակցենք: Կարճ ժամանակ անց համապատասխան եզրահանգումներ կարվեն: Վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը 100 օրվա ընթացքում կտեսնի ով է վատ աշխատում: Միանշանակ, եղան նաեւ օդիոզ նշանակումներ, որոնք ոչ միանշանակ ընդունվեցին մեր հասարակության կողմից, բայց սպասենք, ժամանակ տանք մարդկանց, թող աշխատեն: Միշտ էլ կգա գնահատական տալու ժամանակը»:
Օգտատերերից մեկը հետաքրքրվել էր Արթուր Բաղդասարյանի ընտանիքից: Նա պատասխանեց. «Ունեմ 3 երեխաներ, տղաս ամուսնացած է, սպասում եմ, որ մի լավ թոռնիկ ունենամ, աղջիկս նշանված է, փոքր աղջիկս էլ 10 տարեկան է: Ես եմ եւ իմ կինը, նաեւ իմ տանն է ապրում իմ զոքանչը, որը շատ լավ կին է, շատ համով բաներ է պատրաստում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Այսօր Հայաստանում ինչ կատարվում է դրա մեղքի բաժինը դուք էլ ունեք:Մարտի –1-ի առիթով էլ Դուք մեղք ունեք:Այնպես-որ Ձեր լռելը Ձեր օգտին է
Առանց հիմնավոր պատճառի մեղադրանքներ մի ներկայացրեք. Իսկ եթե բացատրության կարիք ունեք մեծ սիրով կբացատրենք.
եղան նաեւ օդիոզ նշանակումներ,
——–
Նոր-Նոր բառեր սկսած ենք իմանալ -արդեօք ՆՈՐ վարչակարգը որոշած է Մայրենի լեզուն ալ քանդել ?
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/06/20/965732/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից