Ապրիլյան պատերազմի օրերին ԱՄՆ-ում սկսած դրամահավաքի արդյունքում հավաքված 51 հազար դոլարի մթերքների, հագուստի ծանրոցների մի մասը եւս հայտնվել է Մանվել Գրիգորյանի առանձնատանը:
Մանվել Գրիգորյանի առանձնատանն ԱԱԾ-ի կատարած խուզարկության տեսանյութում ծանրոցների մեջ երեւում են «NAGORNO KARABAKH CRISIS VICTIMS» գրությամբ արկղեր: Ծանրոցների վրա գրված է նաեւ կայքի հասցե՝ «www.gofundme.com/Karabakh»: Այս գրությամբ ծանրոցների պարագաները գնվել են Ապրիլյան պատերազմի օրերին Սփյուռքից, մասնավորապես՝ ԱՄՆ-ից արված հանգանակությունների միջոցով:
2016 թվականի Ապրիլյան պատերազմի օրերին ամերիկաբնակ Կարեն (Կեւին) Սարգսյանն իր մի քանի ընկերների հետ դրամահավաք է նախաձեռնել՝ զինծառայողներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:
Ըստ www.gofundme.com կայքէջի՝ հավաքվել է 51.000 ԱՄՆ դոլար, որն էլ, Կարեն Սարգսյանի մեկնաբանմամբ, ծախսվել է անհրաժեշտ իրեր գնելու եւ դրանք Արցախ հասցնելու համար:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում: