Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնեական կեղծիք՝ անհայտ անձի կողմից հատված 3 բոխու համար

Հունիս 20,2018 23:23

Գագիկ Մելյանը մեղադրվում է այն բանում, որ հանդիսանալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 4-րդ պահաբաժնի անտառապահ, հանդիսանալով պաշտոնատար անձ, կատարել է պաշտոնեական կեղծիք, իր պահաբաժնում 2017թ. հոկտեմբերի 31-ին հերթական ստուգայցի ժամանակ հայտնաբերելով անհայտ անձի կողմից ապօրինի հատված 3 հատ բոխի տեսակի թաց կանգուն ծառեր եւ չկարողանալով հայտնաբերել հատում կատարած անձին, Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Մհեր Մինասյանին խնդրանքով դիմել է,որպեսզի այդ ծառերը ապօրինի հատելու վերաբերյալ վերջինիս անվամբ կազմի անտառխախտման արձանագրություն, խոստանալով,որ ինքը կվճարի անտառխախտման արձանագրության հետեւանքով առաջացած վնասները:

Մհեր Մինասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Գագիկ Մելյանի խնդրանքով, նրան օգնելու նպատակով 2017թ. հոկտեմբերի 31-ին Գագիկ Մելյանի հետ ներկայանալով «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի վարչական շենք, հաստատել է Գ. Մելյանի այն տեղեկությունը, թե իբր ինքն ապօրինի հատել է 3 հատ բոխի տեսակի ծառեր:

Գ. Մելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ին մասով(«Պաշտոնեական կեղծիքը»), Մ. Մինասյանին՝ 38-314 հոդվածի 1-ին մասով («Պաշտոնեական կեղծիքի փորձը):

Սույն քրեական գործով դատավարությունը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է հունիսի 25-ին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930