Ոստիկանությունը այս պահին քննչական կոմիտեի քննիչների հետ գործողություններ է իրականացնում «Յանս» մյուզիք հոլում: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին ոստիկանությունից: Ոստիկանության փոխանցմամբ՝ գործողությունները կատարվում են քրեական գործի շրջանակներում: Թե ինչ գործողություններ են կատարվում ակումբում, ոստիկանությունից չմանրամասնեցին:
«Յանս»-ը երաժշտական ակումբ և ռեստորան է: Մամուլի հրապարակումների համաձայն՝ այն պատկանում է Սերժ Սարգսյանի թիկնազորի ղեկավար Վաչագան Ղազարյանին։