Ոստիկանները Գյումրիում ևս գողական աշխարհի ներկայացուցիչների, քրեական հեղինակությունների տներ են խուզարկել։ Նրանք, մեր տեղեկություններով, այցելել են օրենքով գող Զապի՝ Անդրանիկ Սողոյանի, նրա քրոջ որդու՝ դարձյալ օրենքով գող Արտյոմ Ղազարյանի, Սուրոյի՝ Սուրեն Ավետիսյանի տները։
Հիշեցնենք, որ Անդրանիկ Սողոյանի քրոջ որդին՝ Արտյոմ Ղազարյանը դատապարտված է ազատազրկման անցած տարի Գյումրու կենտրոնական Սայաթ-Նովա փողոցում գտնվող «Պոնչիկ-Մոնչիկ» սրճարանի դիմաց հնչած կրակոցների փաստով։
ՀՀ Ոստիկանության՝ առավոտից հանրապետության ողջ տարածքում քրեական հեղինակությունների տները խուզարկելուց անմասն չի մնացել նաև Գյումրին։ Մեր այս տեղեկությունը չհերքեցին տեղի ոստիկանությունից։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ