Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պետք է այնպես անենք, որ Մանվել Գրիգորյաններ այլևս չձևավորվեն». Թևան Պողոսյան. «Ա1+»

Հունիս 20,2018 16:57

Ըստ Թեւան Պողոսյանի բոլոր համակարգերում փոփոխություններ պետք է կատարվեն և աշխատաոճը պետք է փոխվի, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցում։

«Մենք հիմա էլ ունենք անվտանգության խնդիր։ Ուրեմն պետք է այնպես կազմակերպենք, որ յուրաքանչյուր մարդ զգա, որ ինքը կամավոր է, զորավարժությունների ձևը պետք է փոխել ուրեմն, ոչ թե միայն ԵԿՄ անդամները կամավոր լինեն։ Բոլորը մտածում են. դե, երբ կռիվ կլինի, երկիրապահի տղերքը կգնան, մենք ստեղ կնստենք։ Իսկ միգուցե ամեն մեկս պիտի ասենք, որ ես էլ եմ երկրապահ ու մի խումբ մարդիկի իրենց այլ կարգավիճակում չեն զգա, ընտրյալ չեն զգա ու չեն մտածի, որ ինչ ուզեն կանեն։ Գայթակղությունը շատ մեծ է»,- նշեց «Մարդկային զարգացման կենտրոն» ՀԿ նախագահ Թևան Պողոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նրա կարծիքով, պետք է այնպիսի համակարգ ձևավորվի, որ Մանվել Գրիգորյանի նման անձիք այլևս չձևավորվեն։

«Խնդիրը անձի մեջ չէ, այլ երևույթների»,- հավելեց նա։

Անդրադառնալով արտահերթ ընտրություններին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ հիմա բոլոր կուսակցությունները կամ դաշինքները պետք է ունենան հավասար իրավունքներ՝ քարոզչություն անելու ընթացքում։

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930