Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքներին համապատասխան». Արմեն Աշոտյան

Հունիս 20,2018 16:54

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, դիմում-բողոքների հանձնաժողովի անդամ Գերո Շտորյոհանի հետ:

Ողջունելով հյուրին Ազգային ժողովում` Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա հարաբերությունները – դրանց զարգացման հնարավորությունները, կարեւորել միջխորհրդարանական բարեկամական խմբերի միջեւ համագործակցության ակտիվացումը:

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական վեկտորին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է, որ հարաբերությունները Եվրոպական միության եւ նրա անդամ երկրների հետ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգի անկյունաքարերից մեկն է:

Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակում փոխգործակցության արդյունավետ իրականացման առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ Հայաստանը լիահույս է ստանալ եվրոպական կողմի վերջնական վավերացումը մինչեւ Եվրոպական խորհրդարանի 2019թ. ընտրությունները:

Գերմանիայի խորհրդարանում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման հետ կապված Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ գործընթացը կիրականացվի հնարավորինս արագ:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի ներքաղաքական գործընթացներին, գալիք խորհրդարանական ընտրություններն: «Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, հանրային ներգրավվածությամբ եւ բացառապես միջազգային սկզբունքների, մասնավորապես` Վենետիկի հանձնաժողովի ու ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի առաջարկությունների հիման վրա»,-նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաեւ խորհրդարանական վերահսկողության մեխանիզմների արդյունավետ կիրառման շուրջ. կարեւորվել է եվրոպական փորձի ուսումնասիրությունը եւ ըստ համապատասխանության` փորձի կիրառումը:

Գերմանացի պատգամավորը հույս է հայտնել հանդիպել Արմեն Աշոտյանին աշնանը Գերմանիայի Բունդեսթագում` որպես հայ-գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարի` քննարկելու համագործակցության եւ փոխադարձ հետաքրքրության ոլորտների բազմաթիվ այլ հարցեր:

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930