Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Եղիազարյանը կմնա կալանքի տակ

Հունիս 20,2018 16:48

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանն ազատ չարձակվեց:

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավորը հրապարակեց վճիռը:

Դատարանն արձանագրեց, որ Գագիկ Եղիազարյանին կալանքի տակ պահելու նախկին բոլոր հիմքերն այս պահին էլ կան:

Հիշեցնենք, մի քանի անգամ դատարանը մերժել էր նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունները: Բայց այսօր կա նոր հանգամանք`պատգամավորների անձնական երաշխավորությունը:

Հիշեցնենք, նրա խափանման միջոցը` կալանքը, փոխելու համար անձնական միջնորդություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Սերգեյ Բագրատյանը:

Ըստ վճռի, ամբաստանյալը դատավարական պատշաճ վարքագիծ չի ապահովի ազատության մեջ, այսինքն, կխոչընդոտի գործի քննությանը`դատարան չներկայանալով, ինչը չեն կարող ապահովել ԱԺ պատգամավորները:

Ըստ վճռի, Գագիկ Եղիազարյանի պարագայում չկա նաեւ առողջական խնդիր կամ ընտանիքի անդամների հետ կապված հանգամանքներ, որոնք հնարավորություն տան խափանման միջոցը փոխելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930