Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է հետեւյալ հաղորդագրությունը. «Զաքիր Հասանովին շնորհավորում ենք սեփական տարածքում, սեփական տասնյակ հազարավոր կմ-երի հողատարածքների «ազատագրման» կապակցությամբ։
Մեկ իրողության փաստում միայն՝ ադրբեջանցի հողագործների և հովիվների գործունեությունը, որը շուրջ 25 տարի անվտանգ էր, այլևս շնորհիվ «ազատարար» Հասանովի վտանգված է, շեշտում եմ, շնորհիվ ադրբեջանական բանակի ազատարար նախարարի»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը վերջին շրջանում հաղորդում է Հայաստանի հետ Նախիջևանի սահմանին իբր արձանագրած հաջողությունների մասին: Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այսօր նաեւ հայտարարել է, թե Ադրբեջանը պատրաստվում է հաջորդ շաբաթ կայանալիք զորահանդեսին ցուցադրել նոր զինատեսակներ, մասնավորապես՝ հակահրթիռային պաշտպանության համակարգեր: Ըստ «Ինտերֆաքս»-ի, նա նաև նշել է, թե նախագահ Իլհամ Ալիևն իրենց առջև խնդիր է դրել ապահովել բանակի պատրաստվածությունը իրական ռազմական գործողությունների. «Մեր նպատակն է պատրաստել բանակը պատերազմի, և այսօր ադրբեջանական բանակը պատրաստ է ազատագրել օկուպացված տարածքները, այդ թվում՝ պատրաստ է հոգեբանորեն»: