Լրահոս
Օրվա լրահոսը

IQOS-ի վերաբերյալ վերջին կլինիկական ուսումնասիրությունը եզակի է իր տեսակով․ պատմում է Լիլիթ Գևորգյանը

Հունիս 20,2018 15:05

Օրեր առաջ համաշխարհային ծխախոտային հսկա Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլը հանդես եկավ պաշտոնական մամլո հաղորդագրությամբ առ այն, որ հայտնի են դարձել ընկերության առանց ծուխ ամենահայտնի արտադրատեսակի՝ IQOS-ի գիտական գնահատման նոր արդյունքները։ Վեց ամիս տևած կլինիկական ուսումնասիրությունը մոտեցել է իր ավարտին և, համաձայն Ֆիլիպ Մորրիսի հաղորդագրության, արդյունքները հաստատել են ուսումնասիրության առաջնային նպատակը․ պարզվել է, որ ուսումնասիրության ընթացքում սիգարետ ծխելուց IQOS-ի անցում կատարած մարդկանց մոտ բարելավվել են կենսաբանական մի շարք ցուցիչներ։ Քանի որ էլեկտրոնային այդ սարքը վերջերս լայն տարածում է գտել Հայաստանում, որոշեցինք պարզել մանրամասները։ Լրագրողը հեռախոսազրույց է ունեցել Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Կորպորատիվ հարցերով կառավարիչ Լիլիթ Գևորգյանի հետ։

Անցած շաբաթ Շվեյցարիայում տեղակայված ձեր գրասենյակը պաշտոնական մամլո հաղորդագրություն հրապարակեց, որում նշվում էր, որ ավարտին է հասել IQOS արտադրատեսակի վերաբերյալ կլինիկական հերթական մի ուսումնասիրություն։ Ինչպիսի՞ն են արդյունքները։

Ուրախ եմ կիսվել մեր վերջին՝ 6 ամիս տևած կլինիկական ուսումնասիրության արդյունքներով։ Պետք է նշեմ, որ Exposure Response Study (ERS) կոչվող ուսումնասիրությունը հերթական չէ․ այն առաջինն է իր տեսակով մասշտաբի և գիտական նման արժեք ներկայացնելու առումով։ Բանն այն է, որ ուսումնասիրության շրջանակներում ուղղակիորեն չափվում է մարդու օրգանիզմի կենսաբանական արձագանքը սիգարետ ծխելուց IQOS-ի անցում կատարելուն։ Արձագանքը գնահատելու համար դիտարկվում են ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հետ կապված առաջնային կլինիկական ռիսկի 8 ցուցիչներ։ Ինչպես և ակնկալում էինք, կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել կենսաբանական արձագանքի բարելավում այն ծխողների մոտ, ովքեր ուսումնասիրության վեց ամիսների ընթացքում անցել էին IQOS-ի։ Կարող ենք վստահ ասել, որ IQOS-ի վերաբերյալ կլինիկական այս հետազոտության արդյունքները ևս մեկ քայլ են՝ ռիսկի նվազումը հաստատելու ուղղությամբ։

 

Ի՞նչ տարբերություն կա ERS ուսումնասիրության և այլ՝ IQOS-ի վերաբերյալ ուսումնասիրությունների միջև։

Ամենանշանակալի տարբերությունն այն է, որ նախորդ՝ կարճաժամկետ ուսումնասիրությունների ընթացքում մասնակիցները օգտագործում էին միայն IQOS։ ERS-ի շրջանակներում նման սահմանափակում չկար․ մասնակիցը կարող էր օգտագործել IQOS՝ համադրելով այն ցանկացած այլ տեսակի ծխախոտային և նիկոտինային արտադրատեսակի հետ։ Ուսումնասիրության մանրամասները կներկայացնեմ քիչ անց, իսկ այստեղ նշեմ, որ ուսումնասիրության այն մասնակիցները, ովքեր պետք է անցնեին IQOS-ի, օրական միջինում օգտագործել են 16.5 հատ HEETS գլանակ ու երկու սիգարետի հատիկ։ Ոգևորիչ է, որ նույնիսկ այդ դեպքում ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ տեղի ունի կենսաբանական արձագանքի բարելավում։

Ինչո՞վ է պայմանավորված ուսումնասիրության համար ընտրված հենց վեցամսյա ժամկետը։

Ինչպես արդեն նշեցի, ERS-ի շրջանակներում գնահատվել են ծխելու հետևանքով առաջացող հիվանդությունների հետ առաջնային կապ ունեցող կլինիկական ռիսկի ութ ցուցիչներ։ Սիգարետ ծխելն այս ցուցիչների վրա բացասական ազդեցություն է թողնում և, ըստ մասնագիտական գրականության, ծխելը թարգելու պահից սկսած հենց վեց ամիսների ընթացքում է ակնկալվում այդ ցուցիչների բարելավում։ Այսպիսով, մենք ընտրել ենք հենց վեցամսյա ժամկետ, որպեսզի ուսումնասիրենք՝ արդյո՞ք IQOS-ի անցում կատարած ծխողների օրգանիզմը նույն կերպ է արձագանքում, ինչպես կլիներ, եթե նրանք ընդհանրապես թողնեին ծխելը։ Կլինիկական ռիսկի ցուցիչների ուսումնասիրությունը ցույց տվեց, որ օրգանիզմի արձագանքը դրական է։ Հավելեմ նաև, որ նշված առաջնային ռիսկի 8 ցուցիչներից բացի ուսումնասիրության շրջանակներում վերլուծվել են նաև կլինիկական ռիսկի երկրորդային մի շարք ցուցիչներ։ Այս դեպքում նույնպես կարող ենք արձանագրել, որ մեր գիտնականների կողմից առաջ բերված IQOS-ի՝ սիգարետ ծխելուն ավելի լավ այլընտրանք լինելու վարկածն ու ուսումնասիրության առաջնային նպատակը հաստատվեցին։

Ի՞նչ նկատի ունեք, երբ շեշտում եք, որ ուսումնասիրությունը հաստատեց իր առաջնային նպատակը։

Միշտ էլ կլինիկական ուսումնասիրությունն անցկացվում է ինչ-որ վարկած հաստատելու կամ ժխտելու համար։ Հետևաբար, ուսումնասիրության արդյունքներն ամփոփելուց հետո ասում ենք, որ նախնական վարկածը հաստատվեց կամ չհաստատվեց։ ERS ուսումնասիրության առաջնային նպատակն էր պատասխանել այն հարցին՝ թե արդյո՞ք IQOS օգտագործելը բարելավում է (կամ չի բարելավում) նախկին ծխողի կենսաբանական արձագանքը IQOS-ի անցնելուց վեց ամիս հետո՝ ծխելը շարունակելու հետ համեմատած ։ Այսպես, արդյունքները փաստում են, որ ուսումնասիրությանը մասնակցած երկրորդ խմբի կենսաբանական ութ ցուցիչները բարելավվել են, ավելին՝ ութից հինգում առկա է վիճակագրականորեն զգալի տարբերություն։ Եվս մեկ անգամ նշեմ, որ ուսումնասիրությունը հաստատեց իր առաջնային նպատակը։

Ի՞նչ մեթոդաբանություն է օգտագործվել ուսումնասիրության շրջանակներում։

Տվյալ ուսումնասիրությանը մասնակցել է երեսուն տարեկանից բարձր 984 ամերիկացի։ Բոլոր մասնակիցները եղել են ակտիվ ծխողներ և առաջիկայում մտադրություն չեն ունեցել թողնել ծխելը ։ Մասնակիցներին պատահականության սկզբունքով բաժանել են երկու խմբի՝ մի խմբի մասնակիցները ուսումնասիրության ընթացքում շարունակել են ծխել, իսկ մյուս խմբի մասնակիցները վեց ամսով անցում են կատարել IQOS-ին։ Ուսումնասիրությունն անցկացվել է ամբուլատոր պայմաններում։ Վեց ամիս հետո համապատասխան մեթոդներով հետազոտվել է երկրորդ խմբի մասնակիցների օրգանիզմի կենսաբանական արձագանքը IQOS-ի անցում կատարելուն։ Վերլուծված կլինիկական ռիսկի առաջնային 8 ցուցիչներն էլ բարելավման նշաններ են ցույց տվել, ընդ որում 8-ից 5-ը բարելավվել են զգալիորեն՝ ի համեմատ սիգարետ ծխելը շարունակող մասնակիցների ցուցիչների։ Ցանկացած անձ կարող է ծանոթանալ ուսումնասիրության մանրամասներին ԱՄՆ բժշկության ազգային գրադարանի պաշտոնական կայքում (խմբագրի մեջբերում․ հղումը՝ այստեղ https://clinicaltrials.gov/ct2/show/NCT02396381)։

Առհասարակ, ինչպե՞ս է գնահատվում Ֆիլիպ Մորրիսի այլընտրանքային ծխախոտային արտադրանքը։

Իր նորարարական արտադրանքը Ֆիլիպ Մորրիսը գնահատում է 7 փուլից բաղկացած խստապահանջ գիտական գնահատման ծրագրով։ Մենք կիրառում ենք դեղագործության ոլորտի երկար տարիների փորձը, որպեսզի վերլուծենք, օրինակ, IQOS-ի գոլորշու քիմիական ու ֆիզիկական բաղադրությունը, իրականացնենք in vivo և in vitro լաբորատոր հետազոտություններ, ուսումնասիրենք IQOS—ի գոլորշու թունաբանությունը և համեմատենք այն ավանդական սիգարետի ծխի հետ՝ հետագայում արտադրանքը բարելավելու համար։ Մեր գիտական գնահատման մի մասը կլինիկական հետազոտություններն են, որոնց շրջանակներում լաբորատոր և ամբուլատոր պայմաններում ուսումնասիրվում է սիգարետ ծխելու և IQOS օգտագործելու համեմատական դինամիկան։ Մեր կատարած բազմաթիվ ուսումնասիրությունները փաստում են, որ շարժվում ենք ճիշտ ուղղությամբ․ Ֆիլիպ Մորրիսի այլընտրանքային արտադրանքը վստահ քայլ է ծխելու հետևանքով առողջությանը հասցված վնասը նվազեցնելու ճանապարհին։

Ինչի՞ շնորհիվ եք հասնում այս գիտական արդյունքներին։ Ո՞րն է ամենամեծ տարբերությունը ձեր նորարարական արտադրանքի ու բոլորիս ծանոթ սիգարետի միջև։

Ծխելու հետ կապված ամենամեծ խնդիրը ծխելու հետևանքով առաջացած հիվանդություններն են։ Ծխելը վնասակար է առողջության համար, ու դա փաստ է։ Վերջին տարիների բազմաթիվ՝ ընդ որում թե՛ Ֆիլիպ Մորրիսի, թե՛ անկախ հետազոտական կենտրոնների ու առողջապահության մասնագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վնասակար այն նյութերը, որոնք դառնում են ծխելու հետ կապված հիվանդությունների պատճառ, հիմնականում առաջանում են այրումից։ Սիգարետ ծխելիս թութունը այրվում է` հասնելով մոտ 700 աստիճանի Ցելսիուսի սանդղակով։ Եվ լուծումը այստեղ է․ պետք էր բացառել այրումը։ Ֆիլիպ Մորրիսի նոր սերնդի ծխախոտային արտադրանքը հենց այդպիսին է. այն չի այրում թութունը և այն առանց ծուխ է ։ Ի դեպ, մենք ունենք այլընտրանքային ապրանքատեսակների մի ամբողջ պորտֆել, որից ներկայումս ամենատարածվածը IQOS-ն է։ Այն թութունը այրելու փոխարեն տաքացնում է մինչև առավելագույնը 350 աստիճան, ինչի շնորհիվ սիգարետի ծխի փոխարեն արտադրվում է գոլորշի։ Որպես արդյունք IQOS-ի գոլորշու մեջ առկա վնասակար նյութերի մակարդակը միջինում 90-95 տոկոսով ավելի քիչ է, քան սիգարետի ծխի մեջ։ Ուստի, եթե չափահաս ծխողը չի ցանկանում հրաժարվել ծխախոտային արտադրանք օգտագործելուց, IQOS-ը միանշանակ ավելի լավ այլընտրանք է։

Վերջերս Երևանում IQOS-ի խանութ բացեցիք, մի քանի ամիս առաջ էլ պաշտոնապես սկսեցիք վաճառել արտադրանքը Հայաստանում։ Գոհացնո՞ղ են արդյունքները։

Ամսվա սկզբին Դալմա գարդեն մոլում բացված IQOS խանութն իր տեսակով առաջինն է տարածաշրջանում։ Դա մեր պատասխանն էր առանց ծուխ մեր հեղափոխական արտադրատեսակի նկատմամբ աճող հետաքրքրությունը։ Ուրախ ենք տեսնել, որ Հայաստանում ավելի ու ավելի շատ չափահաս ծխողներ այլընտրանք են փնտրում ու նախապատվությունը տալիս են ոչ թե սիգարետին, այլ առանց ծուխ արտադրանքին։ Ամեն օր Հայաստանում մոտ 100 չափահաս ծխող դադարում է սիգարետ ծխել ու անցնում է IQOS-ի։ Պետք է նշեմ, որ մեր ամենախիզախ կանխատեսումներում անգամ նման արդյունք ակնկալել չէինք կարող։ Իհարկե, չկա նիկոտին պարունակող արտադրանք, որը լինի ամբողջովին անվտանգ, բայց մենք ուրախ ենք, որ կարող ենք հայ սպառողներին առաջարկել ավելի լավ այլընտրանք սիգարետին։

 

Գլխավոր լուսանկարում` Լիլիթ Գևորգյան, Ֆիլիպ Մորրիս Արմենիայի Կորպորատիվ հարցերով կառավարիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930