Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սասնա ծռերից» եւս մեկն ազատ կարձակվի. Նաիրա Զոհրաբյանն ու Սերգեյ Բագրատյանը կգնան դատարան

Հունիս 20,2018 14:23

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում էր «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատավարությունը:

Խմբավորման անդամներից Գագիկ Եղիազարյանի շահերի պաշտպան Տիգրան Եգորյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի խափանման միջոցը` կալանքը փոփոխելու վերաբերյալ։

Գագիկ Եղիազարյանի համար անձնական երաշխավորություն են ներկայացրել «Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն եւ Սերգեյ Բագրատյանը։

Փաստաբանն ասաց, որ իր պաշտպանյալն ազատ արձակվելուց հետո ցանկանում է իր անձնական կյանքը դասավորել: Աշխատելու է: Նա ունի մշտական բնակության վայր: Նիստն ընդմիջվեց:

Դատավորը պահանջում է, որ պատգամավորները դատարանի դահլիճ ներկայանան, անձամբ ներկայացնեն իրենց երաշխավորությունը:

Քիչ առաջ, Aravot.am-ի հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքն ու իր գործընկերն անպայման կգնան դատարան:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930