Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել Ընտրական օրենսգրքի նախագծի նախնական քննարկմանը

Հունիս 20,2018 14:11

Խորհրդարանում է Դանիել Իոաննիսյանը, որին հանձնարարվել են «Ընտրական օրենսգրքի» նախագծի հետ կապված աշխատանքները:

Իոաննիսյանը հանդիպում ունեցավ «Ծառուկյան» դաշինքի անդամ Նաիրա Զոհրաբյանի հետ, հանդիպումից հետո նա լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ օրենսգրքի հետ կապված քննարկումներին առաջարկել են մասնակցել բոլոր խորհրդարանական, արտախորհրդարանական ուժերին, ՀԿ-ներին, ազգային փոքրամասնություններին. Խոշոր խաղացողներից բացի ՀՀԿ-ից, մնացած բոլորի հետ եղել են քննարկումներ, մտքերի փոխանակում, ներկայացրել ենք, լսել ենք, թե ինչ պատկերացումներ ունենք: Այդ ամենն արել ենք՝ մինչեւ նախագծում մի տառ անգամ գրելը: ՀՀԿ-ից հրաժարվեցին այդ քննարկումներից, պատճառաբանեցին, որ խորհրդարանում ստեղծվելու է հանձնաժողով: Ամեն դեպքում ես ներկայացրեցի, որ չենք ուզենա սկսել նախագծի հետ աշխատանքը, մինչեւ բոլորի հետ քննարկելը: Մենք շահագրգռված ենք, որ բոլորը ներգրավված լինեն, բայց իրենց իրավունքն է: Առաջին նախագիծը կպատրաստվի առանց ՀՀԿ-ի»:

Մենք ճշտեցինք, այսինքն, այն նախագիծը, որը կբերվի խորհրդարան, կլինի կոնսեսուս-1` ի դեմս ՀՀԿ-ի՞՝ Իոաննիսյանը պատասխանեց. «Չէ, մինչեւ ԱԺ բերելը այն քննարկվելու է, այն նաեւ կբերվի խորհրդարանական ուժերի հետ քննարկման եւ ես հուսով եմ, որ ՀՀԿ-ն արդեն այդ քննարկումներին կմասնակցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930