Լրահոս
Օրվա լրահոսը

«2016-ի մայիսին ես որ ասում էի`կոլխոզի նախագեքը գեներալի հագուստներով». Սամվել Բաբայանը` Մանվել Գրիգորյանի մասին

Հունիս 20,2018 14:06

Արցախի հերոս, պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի համար անսպասելի չէր այն, ինչ ԱԱԾ-ն հայտնաբերել է Մանվել Գրիգորյանի ամառանոցի եւ տան պահեստներում: «Իմ համար ոչ թե մենակ Մանվել Գրիգորյանը, այլեւ բոլոր մնացածները, ով որ կան, որ լավ ստուգեն, բոլորի մոտ էլ նույնն է լինելու, ես իրանց վաղուց գիտեմ»,- այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Մանվել Գրիգորյանի հետ կատարվածին, ասաց Սամվել Բաբայանը: Հիշեցնենք, որ համանման տեսագրություն ժամանակին հրապարակվել էր նաեւ նրա տան խուզարկությունից հետո եւ դրանք կան, մասնավորապես՝ «Դժոխքի եւ դրախտի տիրակալը» վավերագրությունում:

Սամվել Բաբայանն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում մասնակցում էր «Սասնա ծռերի» դատին: Ինքը`Սամվել Բաբայանն, օրերս է ազատ արձակվել: Նա մոտ մեկ տարի կալանքի տակ էր`«Իգլա»-ի գործով:

«2016-ի մայիսին ես որ ասում էի`կոլխոզի նախագեքը գեներալի հագուստներով, ձեզ էն վախտ դա չէր հետաքրքրում: Հիմա հանկարծ զարմացել եք` էս ի՞նչ է: Ոչ մի բան չի կատարվել, միշտ էլ տենց է եղել, 25 տարի է ըտենց էլ գնում է»,- շարունակելով Մանվել Գրիգորյանի թեման, ասաց Սամվել Բաբայանը:

Հարցին`ՀՀԿ-ականներն ասում են` չգիտեին այդ մասին, Սամվել Բաբայանը պատասխանեց. «Ղալլաթ են անում, իրանք բոլորն էլ գիտեին, բոլորն էլ նույն կոռոպցիոներներն էին: Մի հատ նայի էդ երեկվա փսլնքոտ լակոտներն ինչ տներում են ապրում»:

Սամվել Բաբայանը կարծում է, որ ղեկավարության իմացությամբ է եղել ամենը. «Գաղութներ են սարքել, իրանց «սմատրյաշին» դրել են. անունը գեներալ կլինի, գողական կլինի ու ժողովրդին վախեցրած պահում են»: Դիտարկմանը, որ այն ժամանակ պաշտպանության նախարարը Սեյրան Օհանյանն է եղել, որը նույնպես ասել է, որ տեղյակ չէր, Սամվել Բաբայանը հակադարձեց. «Նախարարի անունն ինչ է, ինձ չի հետաքրքրում: Մի մարդ, պետության վերեւ վեր ընգած, սաղին ղեկավարում է, տալիս է ամենքին իրա փայը, իրա «կորմը»` էդ խոզերին ու ասում է` ժողովրդին վախեցրած պահեք: Ինձ ի՞նչ ես բացատրում: «Պրի չյոմ տուտ» մինիստրն ո՞վ է նստած: Համակարգը մեկ ա փչացած է, փտած»:

Սամվել Բաբայանն ասում է`չի էլ փորձում շատ «խորանալ», թե ով ինչում է տեղյակ եղել. «Ես գիտեմ, որ բոլորը բոլորից տեղյակ են: Կարող է մանրամասն տեղյակ չեն`քանի տուշոնկա ունի պադվալում, բայց որ տեղյակ են, որ ունի, բոլորը թալանչիներ են, ո՞վ է կասկածում»:

Իսկ թե ինչու են այն ժամանակ բոլորը լռել`իմանալով, Սամվել Բաբայանն այսպես է բացատրում. «Լռության պատճառը եղել է թագավորին ծառայություն մատուցելը: Խոսես, քեզ էլ են թռցնելու: Քո միկրաֆոնն էլ են ձեռիցդ առնելու: Ես միկրաֆոն չունեմ, ոչ մի բան չունեմ, ազատ մարդ եմ»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930