Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես հո չեմ ասում`արել են, ճիշտ են արել, էշություն են արել: Ի՞նչ անենք` կոտորե՞նք էս մի կողմին». Սամվել Բաբայանը`«Սասնա ծռերի» մասին

Հունիս 20,2018 13:51

Այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում «Սասնա ծռերի» դատին մասնակցող ՊԲ նախկին հրամանատար, օրերս կալանքից ազատված Սամվել Բաբայանից լրագրողները հետաքրքրվեցին`պե՞տք է փոխվեն «Սասնա ծռերի» այն անդամների խափանման միջոցները եւս, ովքեր մեղավոր են ոստիկանների սպանության մեջ: Լրագրողները հիշեցրին նաեւ սպանված ոստիկանների հարազատների վրդովմունքը`«Սասնա ծռերի» խափանման միջոցը փոխելու հետ կապված:

«Խփողների վրա պետք է քրեական գործ հարուցվի, հաստատվի, էդ մարդիկ պատիժ կրեն»,- ասաց Սամվել Բաբայանը` հավելելով, որ սպանված ոստիկանների հարազատների հետ էլ պետք է զրուցեն, բացատրեն, «որ մարդիկ չեն գնացել մարդ խփելու. էդ է եղել ստեղծված իրավիճակում ու պատիժը բարձրագույնը չլինի»:

Սամվել Բաբայանը հավաստիացնում է, որ «Սասնա ծռերը» մարդասպաններ չեն. «Ես իրանց ճանաչում եմ: Այն էն մեկը, Մխիթարը, ես իրան ճանաչում եմ,Ղարաբաղից ա, Գերմանիա ծառայած, իմ մոտ «աֆիցեր» է եղել, ինստիտուտ ավարտած…սխալ է, չպետք է անեին դա: Ես հո չեմ ասում`արել են ճիշտ են արել, էշություն են արել: Բայց հիմի կատարվել է: Ի՞նչ անենք`կոտորե՞նք էս մի կողմին: Պետք է գտնել ոսկի միջինը: Բայց էդ ընդհանուրը արել են բոլորիս համար, որ էս կենդանիներից պրծնենք: Փաշինյանը կարողացել է երիտասարդներին համախմբի, խնդիրը էս ձեւով լուծվեց, իրանք չեն կարողացել, էս ձեւով են արել: Բայց մեկ է, իտոգը գալիս է մեր ընդհանուրի խնդիրը լուծելուն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930