Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ Քայլ»-ից հետո Մանվելի քայլը

Հունիս 20,2018 13:48

2018թ. մարտի 31-ին Գյումրիում Նիկոլ Փաշինյանը մեկնարկ տվեց «Իմ քայլը» նախաձեռնությանը:

100 հազարավոր քաղաքացիներ միացան նախաձեռնությանը և թավշյա հեղափոխությունը հաղթանակեց: Հայաստանը զարթոնք ապրեց և ապշեցրեց ողջ աշխարհի առաջադեմ մարդկությանը և միաժամանակ մտորումների գիրկը տարավ թաղի, համայնքի, քաղաքի, պետությունների բռնակալներին:

Վարչապետի ընտրությունից 40 օր անց հայ ոգին տակնուվրա եղավ` տեսնելով Մանվել Գրիգորյանի մասին տեսանյութը:

Այսօր շարքային քաղաքացիները և բարձրաստիճան այրերը` բոլորը զարմացած են: Սակայն առայժմ լուռ են ՀՀ-ի 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահները, որոնց կառավարման տարիներին օր-օրի անբռնազբոսիկ ձևով ձևավորվել է Մանվել Գրիգորյանը:

Անցած տարիներին երեք նախագահներն էլ իրենց պատկերացման մակարդակով Մանվելին տվել են անվերահսկելի արտոնություններ և թույլատրել են ոչ միայն շրջանցել օրենքները, այլև սրբությունները: Այսօր Մանվել Գրիգորյանը կալանավորված է և հերթական պարտիայում խաղում է սպիտակներով ու գրանցում է իր գաղտնի քայլը…:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930