Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կուտակայինի օրենքն ընդունվեց, դեմ էր 2 պատգամավոր

Հունիս 20,2018 13:38

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց եւ 79 կողմ, 2 դեմ, 7 ձեռնպահ ձայներով ընդունվեց Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը՝ առաջին ընթերցմամբ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մինչ քվեարկությունը ասաց, որ ԲՀԿ-ն, «Ծառուկյան» դաշինքը մշտապես դեմ են եղել կուտակայինի պարտադիր բաղադրիչի ներդրմանը. «Այսօր եւս մեր սկզբունքային դիրքորոշումը մենք չենք փոխել: Այդուհանդերձ, ներկայացված նախագիծը որոշակիորեն մեղմում է ֆինանսական բեռը այն երիտասարդների, ովքեր իրենց ամսական աշխատավարձից վճարահանում են անում կուտակային ֆոնդին: Քննարկելով մեր գործընկերների հետ՝ մենք կքվեարկենք կողմ՝ պայմանով, որ կառավարության հետ շարունակելու ենք մեր քննարկումները՝ կուտակային պարտադիր բաղադրիչն ընդհանրապես հանելու համար»:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենց սկզբունքային դիրքորոշումը հայտնել են եւ որոշել ձեռնպահ քվեարկել, որովհետեւ այս նախագիծը նախկինի հետ համեմատած բարելավված է, բայց այն չի լուծում կարեւորագույն հարցը՝ պարտադիր բաղադրիչի վերացման, որի դեմ իրենք պայքարել են: Ըստ Ռուստամյանի, պարտադիրի բաղադրիչը խաթարում է սերունդների համերաշխության սկզբունքը, անձի սեփականության իրավունքը, ստիպում է, որ մարդն այսօրվա հացի խնդիրը չլուծելով՝ գումար հետ գցի վաղվա համար:

«Ելքի» պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հիշեցրեց, որ երեկ արդեն դիրքորոշում հայտնել է, հիմա կողմ կլինեն, քննարկումները կշարունակեն. «Կա բարելավում, մենք նույնպես կողմ ենք քվեարկելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930