Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փորձում են իրավապահ համակարգին օգտագործել վրեժխնդիր լինելու տարիներ առաջ տեղի ունեցած տարաձայնությունների համար. «Ժողովուրդ»

Հունիս 20,2018 13:24

Երեկ Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց, որ քրեական հեղինակություն համարվող Ա. Վ.-ն կազմակերպել, ղեկավարել եւ անձամբ մասնակցել է զենքի գործադրմամբ, տուժողի կյանքի եւ առողջության համար վտանգավոր, բռնության սպառնալիքով Գ. Հ,-ի առեւանգմանը։

ՀՔԾ-ի պաշտոնական հաղորդագրությունից էլ պարզ է դառնում, որ տուժող Գ.Վ-ն իրավապահ մարմիններին բողոքելու փոխարեն Հայաստանից փախել է եւ հիմա նոր է որոշել նախկին վերքերը թարմացնել։

Խոստովանենք, որ այս մոտեցումը խիստ մտահոգությունների տեղիք է տալիս, որ նախկինում մարդիկ, այլ անձանց հետ այնքան էլ լավ հարաբերություններ չունենալով, փորձում են իրավապահ համակարգին օգտագործել վրեժխնդիր լինելու տարիներ առաջ տեղի ունեցած տարաձայնությունների համար։

Իսկ ո՞վ է առեւանգված եւ տուժած Գ.Հ-ն։

Պարզվում է, որ, ըստ մամուլի հրապարակումների, առեւանգված երիտասարդի հիմնական զբաղմունքը կամ «մասնագիտական կողմնորոշումը» կանայք են, ընդ որում՝ ամուսնացած կանայք։ «Վերջինիս հաջողվել է բազմաթիվ կանանց գլուխ պտտեցնել, ապա անցնել գործողությունների բուն ծրագրին՝ հենվել նրանց վրա ու ապրել։ Վերջինս իրենով արած կանանց պարբերաբար հորդորել է գումար տրամադրել իր ծախսերի համար, իրեն լավ աչքով նայել, որպեսզի սիրո չափաբաժնում փոփոխություններ չգրանցվեն։ Հետաքրքիր զուգադիպությամբ նա ընտրել է ճանաչված մարդկանց կանանց ու հարազատներին։ Նյութական շահագրգռվածությունից բացի՝ այս մոտեցումը պայմանավորված է եղել նրանով, որ սիրել է ընկերների շրջապատում գլուխ գովալ, թե իր սիրային ցանցում են հայտնվել սոցիալական հատուկ ծագում ունեցողները՝ հարուստներն ու ճանաչվածները։ Տարբեր առիթներով նա պարծեցել է, թե այսինչ պաշտոնյայի կամ ճանաչված մարդու կինն իր համար պատրաստ է ամեն ինչի»,- գրվել էր մամուլում։

Եվ ահա այստեղ էլ թաքնված է շան գլուխը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արամ Վարդանյանի հարազատներից մեկը եւս ընկել է այս տղայի թակարդը։ Բայց այդ մասին առավել մանրամասն կներկայացնենք առաջիկայում։

«Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց կապ հաստատել Արամ Վարդանյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ իր համար անակնկալ էր, ինքը կայքերից է տեղեկացել, որ իր նկատմամբ հայտարարվել է հետախուզում. «Ես արտերկրում եմ, առողջական խնդիրների հետ կապված եմ այստեղ, համապատասխան բուժում եմ ստանում, բուժումս ստանալուց հետո, երբ բժիշկները թույլ տան ինքնաթիռ նստել, կվերադառնամ, կհասկանամ, թե ինչ է կատարվում, ես տեղյակ չեմ եղել, որ ինձանով զբաղվում են իրավապահները։ Մի քանի օր առաջ Հայաստանում եմ եղել, եւ ամեն ինչ նորմալ էր»։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930