Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոնթե Մելքոնյանի կին. «Չափազանց տխուր, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել ես Մանվելի մասին». «Հայկական ժամանակ»

Հունիս 20,2018 13:10

Հունիսի 12-ին լրացավ Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի մահվան 25-րդ տարին։  Տարելիցի առիթով Հայաստան է ժամանել Մոնթեի ամբողջ ընտանիքը՝ քույրերը եւ եղբայրները, կինը՝ Սեդան, հարազատները։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Սեդան խոսեց Մոնթեի երազած պետությունից, Հայաստանի թավշյա հեղափոխությունից, եւ իհարկե, անդրադարձավ վերջին օրերին Հայաստանը ցնցած գեներալ Մանվել Գրիգորյանի ապօրինություններին։

– Դուք ասացիք, որ իշխանություն ունեցողներն այնպիսին պիտի լինեն, որ հետո չվախենան, թե ժողովուրդն իրենց արածները կիմանա։ Վստահ եմ՝ տեսել եք ԱԱԾ-ի՝ օրերս հրապարակած այն տեսանյութը, որտեղ խուզարկություններ են անում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի առանձնատանը ու այնտեղ հայտնաբերում Ապրիլյան պատերազմի ժամանակ զինվորներին ուղարկած ծանրոցները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք, տիկին Սեդա։ Ձեզ համար այս ամենը զարմանալի՞ էր։

– Բնավ զարմացած չեմ։ Երանի շատ զարմացած լինեի, եւ նման բան չլիներ։ Բայց անկեղծորեն՝ առաջին անգամ ծիծաղելի էր, երբ Մոնթեն խոսեց Մանվելի մասին։ 1992-ի փետրվարին Մարտունի գնալուց հետո Մոնթեն սկսեց շատ քիչ գալ։ Առաջ մենք այնպես էինք պայմանավորված, որ Մոնթեն մեկ ամիս գնում էր, մեկ շաբաթ գալիս էր տուն, հետո նորից։ Ես, անշուշտ, գիտեի, որ նա պիտի գնա, եւ երբեւէ չէի ասել՝ մի գնա։ Բայց Մարտունի գնալուց հետո ամիսներ էին անցնում, ինքը չէր կարողանում գալ։ Արդեն աչքերը թարթում էր հաճախակի, ձեռքն էր նյարդային շարժումներ անում։ Ես զգում էի, որ դա ինչ-որ ջղային բանից է։ Ու ասացի, որ պետք է գաս ու գոնե մի քիչ հանգստանաս, ինքդ քեզ ես վնասում։ Մոնթեն ասաց, որ չի կարող գալ, ես էլ ասացի՝ մեկը չկա Հայաստանեն, որ տուն չերթա։ Ըսավ՝ կա՛, մեկը կա։ Ըսի ո՞վ։ Ըսավ՝ Հադրութի Մանվելը։ Ասում եմ՝ Հադրութի Մանվելն ո՞վ է, ըսավ Հայաստանեն է։

Հետո տղաներն ասացին, որ Էջմիածնի Մանվելը, որ Հադրութ կմնար այն ժամանակ, կնոջ հետ է, դրա համար էլ չի գնում Հայաստան (ծիծաղում է)։ Դա առաջին անգամն էր, որ այդ անունը ես լսեցի։ Հետո լսածներս տխուր բաներ էին։ Բայց ես փաստ չունեմ, այդ պատճառով բարոյական չեմ համարի արտահայտվել։ Սակայն դրական բան չէի լսել։ Հետո մարդիկ շատ հեշտ սկսեցին գեներալի տիտղոսներ ստանալ, եւ ինձ համար շատ տխուր էր, որ այդ տիտղոսներ ստացածների մեջ մարդիկ կային, որ ընդհանրապես արժանի չէին։ Այս իմաստով ես զարմացած չէի։ Չափազանց տխուր, սահմռկեցուցիչ բաներ եմ լսել ես Մանվելի մասին։ Բայց այն ժամանակ էլ հասկանալի էր, որ բացահայտումը միայն ժամանակի խնդիր էր։ Այս ամենը վերջապես պիտի դուրս գար:

Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930