Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանվելին դուք եւ մենք, այսինքն՝ հասարակությունը, թույլ տվեցինք դառնալու այն, ինչ կա այսօր. «Հրապարակ»

Հունիս 20,2018 13:05

Սերժսարգսյանական «քաղաքակիրթ եւ մարդկային» Հայաստանում 94-ի հրադադարից հետո տարիներ շարունակ Մանվելն իր տանը թուրք ռազմագերի էր պահում, տանկ ուներ, զինանոց ու մի ամբողջ զինված բանակ, բայց դուք, իհարկե, «չգիտեիք»: Եվ հիմա նոր կառավարության օրոք միայն Մանվելի՞ն պիտի պատժեն, թե՞ բոլոր այն պաշտոնյաներին՝ նախկին եւ վերահաստատված, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են եղել ապօրինությունների կանխման եւ բացահայտման համար, բայց մատը մատին չեն խփել:

Մամուլը հո գրում էր, բղավում էր, բողոքում: Մանվելը Մանվել չէր դառնա, եթե չլինեին ձեր փոքրոգությունը եւ լռությունը։ Այնպես որ՝ Մանվելին դուք եւ մենք, այսինքն՝ հասարակությունը, թույլ տվեցինք դառնալու այն, ինչ կա այսօր:

Փառք Աստծո, որ գոնե հիմա գտնվեցին մարդիկ, որոնք կանեն այն, ինչ պետք է անեիք դուք, եւ հույս ունեմ՝ թույլ չեն տա նոր մանվելների, շմայսների կամ երանոսյանների ի հայտ գալը: Եվ վերջում՝ թուրքերի ուրախությանը հղում անողներին․ երբ Սերժ Սարգսյանի կամ Քոչարյանի օրոք կալանավորում կամ ծեծում էին ազատամարտիկներին, դուք լուռ էիք։ Երբ Երանոսյան Լյովայի հրահանգով ծեծեցին Մանվել Եղիազարյանին եւ Ռազմիկ Պետրոսյանին, դուք լուռ էիք։ Երբ կալանավորեցին Ժիրայր Սեֆիլյանին եւ Բերձորում դաժանորեն ծեծեցին Պավլիկին ու նրա համախոհներին, դուք լուռ էիք: Հիմա ձեր լուռ մնալու իսկական ժամանակն է:

Կարեն ՄԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930