Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չգիտես որտեղից, անսպասելիորեն հայտնվում է հնարավորություն սակագինը նվազեցնելու համար. «Հայկական ժամանակ»

Հունիս 20,2018 12:58

Թե ինչի հաշվին կարող են նվազել գազի եւ էլէներգիայի սակագները, առայժմ չեն ներկայացվել։ Տարիներ շարունակ մեզ համոզել են, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված գազի եւ էլէներգիայի սակագները գերհիմնավորված են, անվերապահորեն հիմնավորված են, ոչ մի կասկած լինել չի կարող դրանց հիմնավորվածության մասին։ Բայց հանկարծ, չգիտես որտեղից, անսպասելիորեն հայտնվում է հնարավորություն սակագինը նվազեցնելու համար։ Թեկուզ բնակչության մի հատվածի համար միայն։

Սակագնի նվազեցումը նշանակում է, որ գազի եւ էլէներգիայի մատակարարողների մոտ առաջանում է եկամուտների նվազում։ Եթե գործող սակագինը հիմնավորված է, ապա դա պետք է նշանակի, որ մատակարարների մոտ առաջացել է նաեւ ծախսերի կրճատում։ Որեւէ ծախսի կրճատման մասին ոչ «Գազպրոմ Արմենիան», եւ ոչ էլ «ՀԷՑ»-ը չեն հայտարարել։ Հայաստանին մատակարարվող գազի գինը չի նվազել, միջուկային վառելիքի գինը չի նվազել, նոր՝ ավելի էժան էներգիա արտադրող հզորություններ չեն գործարկվել… Մի խոսքով, ծախսերը կրճատելու օբյեկտիվ պատճառների մասին հայտարարություններ չեն հնչել։ Այս դեպքում տնտեսական տեսանկյունից միակ տարբերակը մնում է այն, որ մատակարար ընկերությունները՝ «Գազպրոմ Արմենիան» ու «ՀԷՑ»-ը սակագնի նվազեցումը իրականացնելու են իրենց շահույթի հաշվին։ Բայց ՀԾԿՀ-ն այդ ընկերությունների շահույթը եւս համարել է լրիվ հիմնավորված եւ նվազեցնելու տարբերակ չի դիտարկել։

Ուրեմն, ի՞նչ ռեսուրսների հաշվին են «Գազպրոմ Արմենիան» ու «ՀԷՑ»-ը նվազեցնելու սակագները։ Ոչ մի։ Պաշտոնապես նրանք չունեն նման ռեսուրսներ։ Բայց դա՝ միայն պաշտոնապես։ Իսկ թե ոչ պաշտոնապես որքան ռեսուրս կա սակագների նվազման համար, դժվար, շատ դժվար է ասել։ Օրինակ, արդյոք մեր բնակարանների ծախսած հոսանքը կամ գազը ճշգրիտ են չափում հաշվիչները։ Այդ հարցի պատասխանը հասարակությունը չունի:

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930