Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երբ ասացին՝ սենց չի լինի, Մանվել Գրիգորյանը սեփականաշնորհում է մեր հողերը, մի հատ էլ ռեստորան է վերցրել, Վազգեն Սարգսյանը պատասխանեց՝ թող մի շուկա էլ ավել ունենա». Գուրգեն Եղիազարյան

Հունիս 20,2018 12:55

«Մանվել Գրիգորյանը եղել է առաջիններից մեկը, որն անվերապահ հեղինակություն է եղել Վազգեն Սարգսյանի համար»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արցախյան ազատամարտի մասնակից Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նա վստահեցրեց, եթե ինչ-որ մեկը կասի հակառակը՝ ինքը տասնյակ օրինակներ կբերի: Նա հավելեց, որ Վազգեն Սարգսյանի համար Մանվել Գրիգորյանը հրամանատարներ Ղևոնդ Հովհաննիսյանի, Սիսիանի Վովա Ազոյանի հետ եղել է հենարան:

ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանն էլ մի դրվագ հիշեց. «Առաջին անգամ մարդիկ գրեցին, ասացին, որ սենց չի լինի, պատերազմի հերոսը սեփականաշնորհում է մեր հողերը, մի հատ էլ ռեստորան է վերցրել, Վազգեն Սարգսյանն էլ պատասխանեց՝ թող մի շուկա էլ ավել ունենա: Երբ դուք տանը քնած էիք, նա պատերազմի դաշտում էր: Այս խորագրի տակ երկրապահը բաժանվեց, ջարդվեց երկու հատվածի. տասը տոկոսանոց միլիարդատերերի և իննսուն տոկոսանոց չքավորների, որոնք ոչ միայն օրվա հացի փող չունեն մինչև այսօր էլ, այլև դեղորայքի հնարավորություն էլ չունեն»:

Պարոն Եղիազարյանը պնդեց՝ Մանվել Գրիգորյանին այդ աստիճանի բարձրացրել է Վազգեն Սարգսյանը: Վոլոդյա Հովհաննիսյանն արձագանքեց՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայացմամբ և հավելեց. «1990-ականներին, երբ Կապանի 14-րդ բրիգադի հրամանատարությունն էին վստահել, իրեն դրա համար ասել են Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Սարգսյանը»:

Պարոն Եղիազարյանն արձագանքեց. «Լևոն Տեր-Պետրոսյանը Մանվել Գրիգորյանի հետ մտերիմ չի եղել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930