Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանի կինը ոչ միայն տեղյակ է եղել, այլ շատ հարցեր հենց նրա միջոցով են կարգավորվել. «Ժողովուրդ»

Հունիս 20,2018 13:14

Իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մանվել Գրիգորյանի կինը՝ գնդապետ Նազիկ Ամիրյանը։ Վերջինս նախ ԱԱԾ-ի տեսանյութը հրապարակելու հենց հաջորդ օրն այցելել է ԵԿՄ, զրուցել այնտեղ ներկաների հետ, ապա նույնիսկ հրահանգներ տվել, որոնց կատարումը սակայն կանխվել է Ոստիկանության աշխատակիցների կողմից։ Մասնավորապես խոսքը հենց ԵԿՄ-ի շենքից «տուշոնկաներ»-ի արկղերը դուրս բերելու մասին է, որոնցով բեռնված ավտոմեքենաները սակայն հայտնաբերվել են։

Եվ արդեն իսկ ակնհայտ է դառնում, որ Գրիգորյանի կինը ոչ միայն տեղյակ է եղել, այլ շատ հարցեր հենց նրա միջոցով են կարգավորվել։ Էջմիածնում տարածած տեղեկությունների համաձայն՝ չի բացառվում նույնիսկ, որ շատ քայլեր արվել են հենց Նազիկի կողմից եւ նույնիսկ առանց գեներալի գիտության։ Սակայն այսքանով էլ նրա ընտանիքի անդամների մասնակցությունը չի սահմանափակվում։ Պարզվում է՝ Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը, ոչ միայն տեղյակ է եղել հոր արածներից, այլեւ օժանդակել է նրան։ Մասնավորապես, նա, Նազիկ Ամիրյանը, ԵԿՄ անդամ Սեյրան Ղազարյանը, Արմեն Հակոբյանը եւ նաեւ այլ անձինք նախնական համաձայնությամբ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցի առանձնատներում ապօրինի կերպով պահել են ռազմամթերք։ Բացի այդ, այն տարածքը, որտեղ կրկին պահվել են ռազմամթերք եւ այլ իրեր, պատկանում է «Արա եւ Այծեմնիկ» ԲԲԸ-ին, որը փոխկապակցված է հենց գեներալի հետ, իսկ ընկերության տնօրենն էլ հանդիսանում է Մանվել Գրիգորյանի որդին՝ Արա Գրիգորյանը։

Ստացվում է՝ ամենաքիչը նրա ընտանիքի երեք անդամ ոչ միայն տեղյակ է եղել Մանվել Գրիգորյանի հափշտակություններից ու յուրացումներից, այլեւ օժանդակել են նրան, ինչը եւս քրեական հետապնդում է ենթադրում։ Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ զրույցում չէր բացառել, որ նրա ընտանիքի անդամներից եւս ձերբակալվողներ կլինեն։

Ընդ որում՝ պարզվում է՝ ԱԱԾ-ն վաղուց էր հետեւում Գրիգորյանների ընտանիքի գործողություններին։ Դա է վկայում այն հանգամանքը, որ նրանց քայլերին սկսել են հետեւել հունիսի 5-ից, երբ Գրիգորյանն այլ անձանց մասնակցությամբ եւ ընտանիքի հետ սկսել են Էջմիածնում գտնվող առանձնատներում առկա իրերը տեղափոխել Արցախ՝ Հադրութում գտնվող իր տուն։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930