Ուշադրություն
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը հունիսի 20-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:
Հանրապետության տարածքում`
Հունիսի 20-23-ն առանձին շրջաններում, 24-25-ը հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևան քաղաքում`
Հունիսի 20-ի երեկոյան ժամերին, 21-23-ի գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ, 24-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
-Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.60C (1995 թ.)
-Օդի նվազագույն ջերմաստիճան` 8.70C (2000 թ.)
-Օդի միջին օրական ջերմաստիճան` 22.50C
ՀՀ ԳԵՏԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.
Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:
ՀՀ ԱԻՆ