Այսօր ԱԺ-ում գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը իրեն հարց ուղղող լրագրողներին ասաց. «Յան տվեք, մի հատ ապարանցի եմ»:
Տեղեկություններ կար, որ Սամվել Ալեքսանյանը Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին դեմ քվեարկած 3 պատգամավորներից մեկն է: Այդ մասին հարցին ի պատասխան՝ Սամվել Ալեքսանյանն ասաց. «Ես ասացի՝ կողմ եմ քվեարկել, հիմա ի՞նչ մուտիլովկա եք անում, ո՞վ ա ասում դեմ եմ քվեարկել»:
Ավելին՝ ըստ Սամվել Ալեքսանյանի, ով զինվորի բաժինը գողացողին բռնելուն դեմ է եղել, «շատ սխալ բան է արել»:
Հարցին՝ պատրաստվո՞ւմ եք Մանվել Գրիգորյանին այցելել՝ նա պատասխանեց. «Բայց ես Մանվել Գրիգորյանին խի՞ պետք ա այցելեմ, մթամ ես Մանվել Գրիգորյանին էս 4 տարի շատ եմ այցելել, մի հատ էլ…»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ