Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչպես է կոռուպցիան վնաս հասցրել Հայաստանի բնությանը. France 24 

Հունիս 20,2018 12:30

France 24 հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել «Ինչպես է կոռուպցիան վնաս հասցրել Հայաստանի բնությանը» վերտառությամբ, որում պատմում է Հայաստանում հանքարդյունաբերության վնասների մասին:

«Հանքերի բաց շահագործումը վերքեր է թողել այդ փոքրիկ երկրի գեղեցիկ լանդշաֆտի վրա: Կոռուպցիան թույլ է տվել հանքարդյունաբերողներին ձևականորեն պահպանել բնապահպանական կարգավորումները և տեղացիների իրավունքները»,- ասում է լրագրողը:

Ռեպորտաժի հեղինակը մասնավորապես պատմում է, որ ժամանակին Լևոն Ալիխանյանին էր պատկանում տարածքի ամենախոշոր ֆերմաներից մեկը, այսօր դրանից մնացել է միայն մեղվաբուծությունը:

«Ես երեք որդի ունեի, որոնք աշխատում էին ինձ հետ, և նրանց կանայք, որոնք ամեն տեսակի աշխատանք կատարում էին: Երբ կորցրի տարածքներս, նրանք բոլորը հեռացան»,- պատմում է Ալիխանյանը:

Լրագրողը պատմում է, որ 2009թ. հանքարդյունաբերող ընկերությունը գնեց Ալիխանյանի հողերը 20 հազար դոլարի դիմաց: Այդ փոխհատուցումը նրան չի բավարարել, բայց կոռումպացված դատարանում նրա հայցը մերժվել է: Սակայն պարզվել է, որ դա Ալիխանյանի միակ խնդիրը չէ: Անցյալ ամիս նրա մեղուների 40%-ն անկում են ապրել: Մեղվաբույծը ներկայացնում է, որ չնայած կողքով գետ է հոսում, բայց ինքը ստիպված է մեղուների համար ջուր վերցնել այլ տեղից, քանի որ գետը թունավորված է ծանր մետաղներով:

Հեղինակը նկատում է, որ Լևոն Ալիխանյանը հանքարդյունաբերությունից տուժած միակ ֆերմերը չէ: Թունավորված ոռոգման ջուրը վնաս է հասցնում նաև այգիներին, որոնց բերքատվությունը տարեցտարի նվազում է:

Այնուամենայնիվ, թեև տեղացիների մեծ մասը դեմ էին Սերժ Սարգսյանի կառավարությանը, շատերը դեռ հույս ունեն, որ Թեղուտի հանքը կվերաբացվի, քանի որ այն ապահովում էր մոտ 20 հազար աշխատատեղ: Մինչդեռ հարևան Նոյեմբերյան համայնքում մարդիկ համախմբվել են հանքարդյունաբերության դեմ և հույսեր են փայփայում, որ առավել ժողովրդավար կառավարությունը առավել պատրաստակամ կլինի լսել իրենց, եզրափակում է լրագրողը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930